Արեւմուտքը թիրախավորել է թուրքական բանկերը՝ «Միր» համակարգին միանալու համար

15.09.2022 | 13:08 Գլխավոր էջ / Նորություններ /
#Թուրքիա #բանկեր #«Միր» համակարգ
Վաշինգտոնը թիրախավորել է թուրքական բանկերը, որոնք միացել են ռուսաստանյան «Միր» վճարային համակարգին։ The Bell-ի փոխանցմամբ՝ այս մասին Financial Times-ին (FT) հայտնել են արեւմտյան իրազեկ պաշտոնյաները:

Միաժամանակ, Բրյուսելը մտադիր է պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ ուղղակիորեն արտահայտելու իր մտահոգությունը Մոսկվայի եւ Անկարայի մերձեցման եւ դրա հետ կապված պատժամիջոցների ռիսկերի վերաբերյալ։

Թուրքիայի վրա ճնշումը գնալով ուժեղանում է, քանի որ Արեւմուտքը հակված է խստացնել Ռուսաստանի դեմ գոյություն ունեցող սահմանափակումները՝ նորերը մտցնելու փոխարեն, գրում է թերթը։ «Դուք կտեսնեք, թե ինչպես մենք կփորձենք կենտրոնանալ ֆինանսական հատվածում պատժամիջոցները շրջանցելու խնդրի վրա»,- պարզաբանել է պաշտոնյաներից մեկը։ Սա, օրինակ, նշանակում է, որ երրորդ երկրների ֆինանսական հաստատությունները պետք է հստակ ազդանշան ստանան, որ «Միր» վճարային համակարգի հետ ինտեգրումն անընդունելի է, քանի որ սա պատժամիջոցները շրջանցելու հնարավորություն ունի:

«Մենք պետք է փակենք սողանցքները»,- նշել է FT-ի մեկ այլ աղբյուր, որը մասնակցել է ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ սեպտեմբերին կայացած բանակցություններին՝ նվիրված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը: Աղբյուրը որպես հիմնական թիրախ նշել է Թուրքիան։

Ինչպես գրում է The Bell-ը, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի պաշտոնյաներն արդեն վաղուց մտահոգություն են հայտնում, որ Թուրքիան դարձել է ապաստարան սահմանափակումների տակ հայտնված ռուսաստանյան ակտիվների համար: Անկարայից պատժամիջոցները պահպանելու պահանջները հատկապես ուժեղացան օգոստոսի 5-ին Սոչիում Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո, որի ընթացքում քննարկվել էր ռուսաստանյան գազի դիմաց ռուբլով վճարելու հնարավորությունը եւ Թուրքիայում «Միր» քարտերի օգտագործումը։
Դիտում՝ 14102

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW