Վճարելով Իդրամով Երեւան Մոլում՝ կարող եք շահել idplus նվեր-քարտերից մեկը

04.03.2025 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իդրամ #idplus
Կանանց միամսյակը սարերի հետեւում չէ, ու Իդրամն առանց անակնկալների չի թողնի օգտատերերին։ Այս անգամ առաջարկը մշակվել է Երեւան Մոլի հետ համատեղ։

Idram&IDBank-ից հայտնում են, որ 2025թ․ մարտի 7-ից ապրիլի 7-ը ներառյալ յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի Երեւան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք մասնակցել գովազդային վիճակախաղի եւ շահել idplus-ի նվեր-քարտեր։

Ինչպես մասնակցել՝

•    մարտի 7-ից ապրիլի 7-ը ներառյալ, յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի Երեւան Մոլի վաճառակետերում կատարեք միանվագ 10․000+ դրամի առնվազն 3 QR-վճարում Ձեր Idram&IDBank հավելվածով,
•    վճարումը հաստատող անդորրագրերով մոտեցեք Իդրամի՝ Երեւան Մոլում տեղակայված ինֆորմացիոն տաղավար,
•    թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանեք թերթիկն ու շահեք 3․000 - 100․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Իդրամի տաղավարը բաց է լինելու ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին, այսինքն՝ խաղարկությանը կարելի է մասնակցել հենց այդ օրերին՝ անմիջապես այդ օրվա ընթացքում կատարված գնումների անդորրագրերով։

Ընկերությունները վերահսկվում են ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 23719

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW