Ինչպե՞ս պաշտպանել Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը

05.04.2025 | 09:05 Գլխավոր էջ / Նորություններ /

IDBank-ի եւ Իդրամը հանդես են եկել համատեղ հաղորդագրությամբ, որը ներկայացնում ենք ստորեւ.

Ձեր բանկային հաշիվներն ու էլեկտրոնային դրամապանակը պաշտպանելն ավելի հեշտ է, քան պատկերացնում եք։

Նախ՝ պետք է ունենալ պաշտպանված ու ապահով գաղտնաբառ, ինչը չի նշանակում, որ այն անպայման պետք է լինի երկար ու բավականին խառը։ Դա նույնպես ապահով տարբերակ է, բայց եթե Դուք այն կրկնում եք Ձեր մի քանի հաշիվների համար, գաղտնաբառը կորցնում է իր ապահովությունը։ Այսինքն, գաղտնաբառը յուրաքանչյուր հարթակի համար պետք է լինի միակը և չկրկնվի ոչ մի այլ տեղ․ էլեկտրոնային դրամապանակի գաղտնաբառը չպետք է կրկնվող լինի։

Սա վերաբերում է նաև այն էլեկտրոնային հասցեի գաղտնաբառին, որը կցված է Ձեր դրամապանակին։



Երկրորդ կարևոր պայմանը մեկանգամյա գաղտնաբառը (OTP – One Time Password) ոչ ոքի չտրամադրելն է։ Օրինակ՝ երբ առցանց գնումներ եք կատարում, լրացնում եք բոլոր տվյալները, այդ թվում՝ Ձեր քարտային տվյալները, Ձեր հեռախոսահամարին ուղարկվում է հենց այդ մեկանգամյա գաղտնաբառը։ Դա հենց երկրորդ փուլով Ձեր տվյալները պաշտպանելու համար է արված, որ եթե պատահաբար Ձեր հիմնական գաղտնաբառը կորցնեք կամ տրամադրեք այլ անձի, և նա փորձի մուտք գործել Ձեր հաշիվ, չկարողանա առանց այդ գաղտնաբառի։

Եվ, առհասարակ, ոչ մի գաղտնաբառ ոչ ոքի երբեք չի կարելի տրամադրել, անգամ՝ Ձեր ամենամտերիմ մարդկանց, առավել ևս՝ համացանցում ինչ-որ անհայտ հղումներով մուտք գործելիս։ Եթե անգամ Ձեզ զանգահարել են և ներկայացել Բանկից ու խնդրում են տրամադրել որևէ գաղտնաբառ, Դուք միանգամից պետք է հրաժարվեք և անջատեք զանգը. Բանկի ոչ մի աշխատակից երբեք նման տվյալ չի հարցնի Ձեզնից։

Դիտում՝ 2248
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW