Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը նախաձեռնել է «Սիմֆոնիկ ռոք` հանուն երեխաների առողջության» համերգը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ՝ համախմբելով լեգենդար ռոքի մեղեդիները սիմֆոնիկ վերարտադրության մեջ։ Համերգը բարեգործական է․ ստացված ողջ հասույթը կուղղվի առողջական ծանր խնդիրներ ունեցող երեխաների բուժմանը: Ամերիաբանկը միացել է «Սիմֆոնիկ ռոք՝ հանուն երեխաների առողջության» բարեգործական համերգի նախաձեռնությանը՝ որպես գլխավոր հովանավոր։Համերգը կկայանա ապրիլի 15-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Տոմսերը հասանելի են այստեղ։ Համերգային ծրագրում ներառված է 16 ստեղծագործություն՝ սիմֆոնիկ նվագախմբի եւ էլեկտրական կիթառի համար։ Մասնավորապես, սիմֆոնիկ մեկնաբանությամբ կներկայացվեն The Beatles, Queen, Pink Floyd, Deep Purple, Scorpions, Led Zeppelin, System of a Down եւ այլ խմբերի հանրահայտ կատարումները։ Դիրիժոր՝ Հարություն Արզումանյան, մենակատար՝ Վարդան Գաբոյան (կիթառ)։Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1750