ԱրարատԲանկը՝ ՓՄՁ-ների կողքին շուրջ 20 տարի

04.04.2025 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱրարատԲանկ #ՓՄՁ
ՓՄՁ վարկավորման ծրագրերի արդյունավետությունն ու ֆինանսական հասանելիության ընդլայնման հնարավորություններն են քննարկվել Հայաստանի բանկերի միության եւ Գերմանահայկական հիմնադրամի համատեղ կազմակերպած համաժողովին։
 
«ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» թեմայով համաժողովը, որին մասնակցել են ԱրարատԲանկի ներկայացուցիչները, առանձնանում էր նաեւ այս հատվածի հաջողված պատմությունների, արտադրողականության աճի եւ կայուն զարգացման վերաբերյալ պանելային քննարկմամբ։

«2024-ին Հայաստանի բանկային համակարգի վարկային պորտֆելը կազմել է 6․4 տրիլիոն ՀՀ դրամ, որից շուրջ 3․1 տրիլիոն ՀՀ դրամը տնտեսության, իրավաբանական անձանց տրված վարկերն են, իսկ ՓՄՁ-ներին տրված վարկերի ծավալը կազմել է շուրջ 52%` 1.6 տրիլիոն ՀՀ դրամ»,- նշել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։

Ազատյանի խոսքով՝ Գերմանահայկական հիմնադրամի մասով 2024-ին ՓՄՁ-ների վարկավորման մնացորդային ծավալը կազմել է 174 միլիարդ ՀՀ դրամ (11% ընդհանուր իրավաբանական անձանց տրամադրված վարկերից), քանակ՝ 13,336 վարկ: Իսկ ծրագրի մեկնարկից սկսած 1998 թվականից վարկավորման ծավալը կազմել է 880․5 միլիարդ ՀՀ դրամ, քանակը՝ 129,490 վարկ։

«ԱրարատԲանկի ՓՄՁ վարկավորման բաժնի կողմից 2024թ․-ին տրամադրվել են ավելի քան 12 մլրդ ՀՀ դրամին համարժեք գումարի չափով վարկեր, որից կին տնտեսվարողներին տրամադրվել է ավելի քան 2 մլրդ ՀՀ դրամի չափով, իսկ երիտասարդ տնտեսվարողներին՝ ավելի քան 1 մլրդ ՀՀ դրամի չափով վարկ»,- ասել է ԱրարատԲանկի Կորպորատիվ բիզնեսի վարկավորման վարչության պետի տեղակալ Վահե Հարությունյանը։

«ԱրարատԲանկն, օգտագործելով լավագույն միջազգային եւ նորագույն տեխնոլոգիաները, ՓՄՁ հաճախորդներին 2007 թ․-ից ի վեր առաջարկում է մրցունակ վարկային պրոդուկտներ՝ այդպիսով նպաստ բերելով Հայաստանի տնտեսության զարգացմանը։ Ավելին, ԱրարատԲանկը ՓՄՁ վարկավորման ծավալներով մշտապես ունեցել է առաջատար դիրքեր։

Հատկանշական է, որ «կանաչ» վարկավորումը նույնպես հանդիսանում է ԱրարատԲանկի թիրախային ուղղություններից մեկը, որի ուղղությամբ բանկը հանդես է գալիս նոր եւ գրավիչ առաջարկներով»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7687
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW