Stripe-ի գնահատումը հասել է $91,5 միլիարդի

03.03.2025 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Ֆինտեխ /
Ամերիկյան ֆինտեխ հսկա Stripe-ը հայտարարել է, որ «համաձայնագրեր է ստորագրել ներդրողների հետ ներկայիս եւ նախկին աշխատակիցներին իրացվելիություն ապահովելու համար», ինչը ընկերության գնահատումը  կհասցնի մինչեւ $91,5 միլիարդ:

Ընկերության նոր գնահատումը զգալի թռիչք է նախորդ տարվա՝ $70 միլիարդ ցուցանիշից, որը ձեւավորվել էր երկրորդային բաժնետոմսերի նմանատիպ  վաճառքից հետո, եւ էական աճ 2023 թվականի $6,5 միլիարդ ներդրումային փուլից հետո:

Stripe-ը գրեթե վերադարձել է իր գնահատման գագաթնակետին` $95 միլիարդ, որը ձեւավորվել էր 2021 թվականին $600 միլիոն դոլար ֆինանսավորման փուլից հետո:

«Ֆինտեխ» բաժնի գործընկեր` 
Դիտում՝ 25813

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW