IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2025 թվականի երկրորդ տրանշը
28.02.2025 | 12:40 Գլխավոր էջ / Նորություններ / Արժեթղթերի շուկա /


Թողարկված պարտատոմսերի պայմաններն են՝
• Ընդհանուր ծավալը – 8 մլն․ ԱՄՆ դոլար
• Արժեկտրոնային տարեկան եկամտաբերությունը – 4,75 %
• Շրջանառության ժամկետը – 30 ամիս (2 տարի 6 ամիս)
• Արժեկտրոնի վճարում – եռամսյա պարբերականությամբ
• Թողարկման/տեղաբաշխման սկիզբ – 28 փետրվարի 2025
• Տեղաբաշխման ավարտ – 30 ապրիլի 2025
• Մարման ամսաթիվ – 28 օգոստոսի 2027
IDBank-ից հայտնում են, որ պարտատոմսերը կտեղաբաշխվեն 2025 թվականի ապրիլի 30-ը ներառյալ։ Սա IDBank-ի դոլարային պարտատոմսերի 29-րդ թողարկումն է եւ 2025թ․-ի երկրորդ տրանշը։
Տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ եւ կունենան շուկա ստեղծող (Marketmaker):
Պարտատոմսերի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի կլինի Idram&IDBank հավելվածում դրանք ձեռք բերելուց անմիջապես հետո․ «Բանկինգ» բաժնի «Պարտատոմսեր» ենթաբաժնում ներկայացված է պարտատոմսերի տարբերակիչ ծածկագիրը, քանակը, անվանական արժեքը, տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը, արժեկտրոնի վճարման օրը եւ պարտատոմսերի մարման օրը։
Պարտատոմսերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը կարող եք տեսնել՝ անցնելով հղումով։
Պարտատոմսերի ծրագրային ազդագիրը գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում ՀՀ ԿԲ նախագահի 06 նոյեմբերի 2024թ. թիվ 1/420 Ա որոշմամբ հաստատված ծրագրային ազդագրի շրջանակում։ Ծրագրային ազդագրի, դրա լրացման էլեկտրոնային տարբերակներին եւ սույն թողարկման հիմնական պայմաններին կարելի է ծանոթանալ IDBank-ի պաշտոնական կայքում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: