ԵՄ-ն չի բացառում պատժամիջոցների կիրառումը «Միր» համակարգի դեմ

19.09.2022 | 12:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ #«Միր» համակարգ #պատժամիջոցներ
Բրյուսելը չի բացառում ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի դեմ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը, եթե Մոսկվան չդադարեցնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում։

Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ ի պատասխան «Իզվեստիա»-ի հարցին՝ արդյոք ԵՄ-ն պատրաստվում է հետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ պատժամիջոցներ կիրառել Վճարային քարտերի ազգային համակարգի (НСПК) ղեկավարության կամ «Միր» վճարային համակարգի դեմ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը նոր փաթեթում վերջերս պատժամիջոցներ է սահմանել «Միր» քարտերի օպերատորի՝ НСПК-ի գլխավոր տնօրեն Վլադիմիր Կոմլեւի նկատմամբ, սակայն համակարգը չի ներառվել պատժամիջոցների ցանկում։

«Ես չեմ բացառում դա, հնարավոր է ցանկացած պատժամիջոց, եթե Ռուսաստանը չդադարեցնի հատուկ ռազմական գործողությունն Ուկրաինայում»,- ասել է դիվանագետը՝ հավելելով, որ ԵՄ երկրները քննարկում են այդ հարցերը, սակայն դրանք դեռեւս «գաղտնի բնույթ են կրում»:



«Խոսելով ԵՄ-ի փոխգործակցության մասին Թուրքիայի հետ, որը հանդիսանում է Եվրամիության կարեւոր հարեւան, գործընկեր եւ ԵՄ թեկնածու երկիր, մենք ընդգծում ենք այն հանգամանքի կարեւորությունը, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը համաձայնեցվի ԵՄ արտաքին քաղաքական որոշումների եւ քաղաքականության հետ, այդ թվում՝ պատժամիջոցների առումով: Կարեւոր է նաեւ, որ Թուրքիան չառաջարկի Ռուսաստանին լուծումներ գործող պատժամիջոցները շրջանցելու համար։ Այս առումով մենք կշարունակենք ուշադիր հետեւել իրավիճակին»,- ընդգծել է Պետեր Ստանոն:
Դիտում՝ 12171
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW