ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել փոխգործակցությունը Հայաստանի հետ

16.09.2022 | 17:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎԶԵԲ #Օդիլ Ռենո-Բասո #Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյին:

Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ՎԶԵԲ-ի միջեւ ձեւավորված սերտ եւ արդյունավետ համագործակցությունը, ինչի արդյունքում մեր երկրում տարբեր ոլորտներում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այս տարի լրանում է երկկողմ համագործակցության 30-ամյակը եւ այս երեք տասնամյակների համագործակցությունը գնալով էլ ավելի է զարգացել ու ամրապնդվել: Վարչապետի խոսքով՝ այդ փոխգործակցությունը նպաստել է նաեւ ՀՀ տնտեսության կայունությանը, այդ թվում՝ կորոնավիրուսի համավարակի ընթացքում:

Գործադիրի ղեկավարի խոսքով՝ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, նաեւ տնտեսության բնագավառում, իրականացվում են հաջողությամբ, ինչի արդյունքում տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում ՀՀ-ն բարձրացել է 11-րդ հորիզոնական: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այդ ամենը կնպաստի մեր երկրում հետագա տնտեսական ակտիվությանն ու զարգացմանը:

Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՎԶԵԲ նախագահը եւս գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության հետ փոխգործակցությունից եւ հավելել, որ իրականացվող համատեղ ծրագրերը շարունակաբար ընդլայնվում են: Օդիլ Ռենո-Բասոն կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման, ճանապարհաշինության, մասնավոր հատվածի եւ այլ ուղղություններով ծրագրերի իրականացումը եւ նշել, որ ՎԶԵԲ-ը պատրաստ է ընդլայնել երկկողմ փոխգործակցությունը:



Այցի նախօրեին Banks.am-ին տված հարցազրույցում ՎԶԵԲ նախագահը նշել է, որ բանկի հարաբերությունները Հայաստանի ֆինանսական հատվածի հետ «հիմնված են ամուր ռազմավարական համապատասխանության վրա՝ մեր մանդատի եւ առաքելության առումով»։

«Մենք կենտրոնացած ենք միջազգային առեւտրի, միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) զարգացման, ինչպես նաեւ կանաչ եւ ներառական ֆինանսավորման վրա»,- ասել է Օդիլ Ռենո-Բասոն:

Նրա խոսքով՝ ՎԶԵԲ-ը պահպանում է հավատարմությունն առկա հաճախորդների հանդեպ, բայց նաեւ բաց է նոր գործընկերային հարաբերությունների համար: «Այս պահին մեր գործընկերներն են Հայաստանի 17 բանկերից 8-ը, ինչն ընդգրկում է ոլորտի ակտիվների ավելի քան 60%-ը»,- ընդգծել է ՎԶԵԲ նախագահը։
Դիտում՝ 7632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW