Ամերիաբանկը՝ «Զեյթուն»-ում. նոր մասնաճյուղը ներկայանում է հատուկ առաջարկներով
30.08.2022 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ամերիաբանկ

Բանկից հայտնել են, որ 23-րդ մասնաճյուղի բացման առթիվ Ամերիաբանկը մշակել է հատուկ առաջարկներ` նախատեսված թե ֆիզիկական, թե իրավաբանական այն անձանց համար, որոնք բանկի հաճախորդ կդառնան` «Զեյթուն» մասնաճյուղում բացելով հաշիվ մինչեւ 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:
Հատուկ առաջարկ ֆիզիկական անձանց համար
• Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
• Հաշվի բացում ծառայությունների փաթեթով` անվճար
• VISA ստիկեր` տարեկան 1500 դր. սպասարկման վճար (3000 դր.-ի փոխարեն)
Հատուկ առաջարկ իրավաբանական անձանց համար
• Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
• Ընկերության 2 ղեկավարի/իրական շահառուի մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի (Visa Classic, Visa Gold, MasterCard Standart, MasterCard Gold) տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
• Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
Հատուկ առաջարկների վերաբերյալ առավել մանրամասն` հղումով:
«Տեխնիկապես հագեցած, ջերմ ու լուսավոր սրահ, բարեհամբույր անձնակազմ. Ամերիաբանկի «Զեյթուն» մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ օրերին` ժամը 9:30 - 17:00»,- ասված է բանկի հաղորդագրությունում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: