ՄԵԴԻԱՄԱՔՍ-ն հայտարարել է նորացված Auto.am պորտալի գործարկման եւ նոր ինտերնետային նախագծերի մշակման մասին

30.10.2008 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունն այսօր## հայտարարել է իր ինտերնետային նախագծերից մեկի` Auto.am ավտոմոբիլային պորտալի նոր տարբերակի գործարկման մասին:

“Վերջին 5 տարիների ընթացքում Auto.am նախագիծը սովորական կայքից վերածվեց ազգային ավտոմոբիլային պորտալի: Կատարված փոփոխությունները վերաբերում են ոչ միայն դիզայնին. Հայաստանում առաջին անգամ ինտերնետային նախագծերում ներդրվել են նոր տեխնոլոգիաներ, մասնավորապես` լրացուցիչ ծառայությունների վճարման համակարգեր` sms-բիլինգի եւ ArCa վճարային համակարգի միջոցով: Մյուս որակական փոփոխությունն այն է, որ պորտալն արդեն ներկայացված է հայերեն լեզվով, ինչը մեծացրել է կայքի այցելություների թիվը 30 տոկոսով”,- ասել է Auto.am նախագծի տնօրեն Կարեն Անտոնյանը:

“Ինտերնետային նախագծերի զարգացումը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հիմնական առաջնայնություններից է` տարեսկզբին հաստատված գործակալության ռազմավարական զարգացման ծրագրին համապատասխան: Ներկայումս աշխատանք է տարվում Banks.am ֆինանսական պորտալի նորացման եւ Job.Banks.am նախագծի գործարկման ուղղությամբ, որը նախատեսվում է ավարտել դեկտեմբերին: 2009 թ. գարնանը կներկայացնենք 2 նոր ինտերնետային նախագծեր”,- ասել է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Auto.am-ի եւ այլ ինտերնետային նախագծերի մշակման եւ առաջխաղացման գործում ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի ռազմավարական գործընկերներն է SiteMax ընկերությունը:

Դիտում՝ 5913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW