Fitch-ը փոխել է Ուկրաինայի երկարաժամկետ վարկանիշը «RD»-ից «CC»-ի
19.08.2022 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /


Շաբաթ օրը Fitch-ը եւ S&P Global Ratings-ն Ուկրաինային շնորհել են «RD» վարկանիշ, որը նշանակում է սահմանափակ դեֆոլտ: Համապատասխան գնահատականը արձագանք էր Կիեւի՝ պարտքի վերակառուցման որոշմանը։
«Ուկրաինայի եվրապարտատոմսերի շուրջ 6 միլիարդ դոլարի մայր գումարը եւ տոկոսները հետաձգվել են 24 ամսով, ինչը հեշտացնում է արտաքին պարտքի սպասարկումը՝ միջազգային պահուստների թուլացման եւ պատերազմի ծախսերի հրատապ անհրաժեշտության պայմաններում»,- ասված է փաստաթղթում:
Fitch-ը նշում է, որ չնայած արտաքին պարտքի սպասարկման պայմանների մեղմացմանը, «CC» վարկանիշն արտացոլում է շարունակական ռիսկերը, որը կապված է Ուկրաինայի ֆինանսական հաստատությունների վրա ընկած բարձր բեռի հետ: Գործակալության վերլուծաբանները կարծում են, որ ռազմական գործողություններն Ուկրաինայում կտեւեն մինչեւ 2023 թվականը, ինչի հետեւանքով պետական պարտքը կգերազանցի ՀՆԱ-ի 100%-ը։ Դա իր հերթին կավելացնի ենթակառուցվածքների եւ արտադրության պահպանման առանց այն էլ բարձր ծախսերը, ինչպես նաեւ կմեծացնի գնաճային ճնշումները, մինչդեռ «դեֆիցիտի հաղթահարման ֆինանսավորման աղբյուրները մնում են անորոշ»։
Այսպիսով, Ուկրաինային կարող է անհրաժեշտ լինել արտաքին պարտքի ավելի լայն վերակառուցում, սակայն դրա իրականացման ժամկետներն այս պահին հնարավոր չէ որոշել:
Վերջին լուրեր
15.04.2025 | 16:34 Նորություններ
15.04.2025 | 11:57 Նորություններ
Ֆասթ Բանկը մասնակցել է DDF 2025-ին որպես ֆինանսական գործընկեր
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: