Օլեգ Դերիպասկան 2 միլիարդ ռուբլու հայց է ներկայացրել Օլեգ Տինկովի դեմ

15.08.2022 | 14:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Օլեգ Դերիպասկա #Օլեգ Տինկով #հայց
Միլիարդատեր Օլեգ Դերիպասկան 2 միլիարդ ռուբլու հայց է ներկայացրել գործարար Օլեգ Տինկովի եւ Meta ընկերության դեմ պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

Հայցի քննությունը նշանակված է օգոստոսի 16-ին։ Դերիպասկայի փաստաբան Ալեքսեյ Մելնիկովը «Ինտերֆաքս»-ին պարզաբանել է, որ հայցը ներկայացվել է Տինկովի՝ Facebook-ի իր էջում վիրավորական արտահայտությունների պատճառով։

«Մենք խնդրում ենք դատարանին ճանաչել Տինկովի տարածած տեղեկատվությունը որպես կեղծ, որը վարկաբեկում է Օլեգ Դերիպասկայի պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը, ինչպես նաեւ Տինկովից գանձել բարոյական եւ հեղինակությանը հասցված վնասի փոխհատուցումը 2 միլիարդ ռուբլու չափով»,- ասել է Մելնիկովը՝ պատասխանելով գործակալության հարցին:

Նա նշել է, որ Meta-ին ֆինանսական պահանջներ չեն ներկայացվել։ Հայցվորը դատարանից խնդրում է միայն պարտավորեցնել ընկերությանը հեռացնել կեղծ տեղեկությունը։

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ սոցցանցում արված մեկնաբանություններից մեկում Տինկովը գրել էր. «Դերիպասկան օլիգարխ է եւ գող, իսկ ես՝ ազնիվ գործարար»։

Հիշեցնենք, որ ապրիլին Վլադիմիր Պոտանինի Interros ընկերությունը հայտարարել էր Օլեգ Տինկովի ընտանիքից TCS Group-ում (Tinkoff-ի գլխամասային կառույց) 35% մասնաբաժինը գնելու մասին։

Դրանից հետո Օլեգ Տինկովը հրաժեշտ էր տվել Ռուսաստանին եւ «Տինկոֆ Բանկ»-ին՝ մեջբերելով Չացկու մենախոսությունը Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» չափածո կատակերգությունից․ «Այստեղ ես այլեւս հեծյալ չեմ: Վազում եմ, հետ չեմ նայի, աշխարհով մեկ ման կգամ, այնտեղ, որտեղ վիրավորված զգացումն անկյուն ունի: Կառք ինձ, կառա՛կ»:
Դիտում՝ 7913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW