«Միր» քարտերը սպասարկվում են Թուրքիայում՝ անկախ թողարկող բանկի կարգավիճակից

10.08.2022 | 13:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Միր» քարտեր #Թուրքիա
Ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի հետ պայմանագիր կնքած հինգ թուրքական բանկից առնվազն երկուսն ընդունում է այդ համակարգի քարտերը՝ հաշվի չառնելով թողարկող բանկի SDN կարգավիճակը, թեեւ դրա մասին որպես այդպիսին չի բարձրաձայնվում, գրում է «Կոմերսանտ»-ը։

Թուրքիայում գտնվող մի քանի զբոսաշրջիկ պարբերականին պատմել է, որ չնայած փորձագետների մտավախություններին եւ զգուշացումներին, նրանք այս երկրում առանց որեւէ խնդրի օգտագործում են Սբերբանկի եւ ՎՏԲ-ի «Միր» քարտերը։ Դրանք ընդունվում են առնվազն DenizBank-ի եւ VakifBank-ի կողմից։ Երկու բանկում էլ «Կոմերսանտ»-ի զրուցակիցները կարողացել են կանխիկացնել գումարը եւ ստանալ թուրքական լիրա՝ օգտագործելով ՎՏԲ-ի եւ Սբերբանկ-ի «Միր» քարտերը:

Սբերբանկում տեղեկացրել են, որ բանկի «Միր» քարտերն ընդունվում են Թուրքիայում ՌԴ Վճարային քարտերի ազգային համակարգի («Միր»-ի օպերատոր) պայմանագրի շրջանակում։ Միաժամանակ, ինչպես նշել են բանկում, առանձին խաղացողներ կարող են իրենց հայեցողությամբ սահմանափակել գործարքները:

«Օտարերկրյա բանկերի համար, որոնք շարունակում են համագործակցել SDN-ի ցանկում գտնվող պատժամիջոցների ենթարկված բանկերի հետ, կարող են բացասական հետեւանքներ առաջանալ, եթե նրանց գործողությունները հանգեցնեն ամերիկացիների կողմից ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմի խախտմանը, ինչպես նաեւ SDN ցանկից բանկերին «էական աջակցություն» տրամադրելու դեպքում»,- նշել է Vegas Lex ընկերության միջազգային նախագծերի խմբի ղեկավար Նատալյա Աբցեշկոն։

Պատժամիջոցների ենթարկված բանկերին զգալի աջակցության հետ կապված՝ օտարերկրյա բանկերը բախվում են երկրորդային պատժամիջոցների ռիսկերին՝ ընդհուպ SDN ցանկում ընդգրկվելը, ինչը ենթադրում է բոլոր գործարքների արգելափակում եւ օտարերկրյա բանկի բոլոր միջոցների սառեցում։ Սակայն, ըստ փորձագետի, օտարերկրյա բանկերի նկատմամբ «Միր» քարտերի սպասարկման հետ կապված երկրորդային պատժամիջոցների կիրառման նախադեպեր դեռեւս հայտնի չեն, հնարավոր է, որ նման սպասարկումը դեռ չի հայտնվել ամերիկյան կարգավորիչի տեսադաշտում։
Դիտում՝ 10397
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW