Evocabank-ը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվել է 2022թ. Լավագույն թվային բանկը Հայաստանում Global Banking & Finance Review ամսագրի կողմից:Global Banking & Finance Awards մրցանակները յուրաքանչյուր տարի շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով նրանց ռազմավարությունը եւ ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից եւ հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին՝ ըստ հստակ սահմանված չափանիշների, եւ ընտրում հաղթողին։Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն եւ տպագիր ամսագիր է։ Այն 2010 թվականից ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի՝ բենքինգ, բրոքերային գործարքներ, ֆոնդեր, կորպորատիվ կառավարում, նախագծերի ֆինանսավորում, միացումներ ու միավորումներ, հարկեր ու հաշվապահություն, ներդրումներ, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն եւ այլ ակտուալ թեմաների մասին։«Ի դեպ, 2021 թվականին Evocabank-ը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից 5-րդ տարին անընդմեջ ճանաչվել է Լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում, ինչպես նաեւ՝ Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում»,- հիշեցրել են բանկում։ Tweet Դիտում՝ 31573