Evocabank-ը ճանաչվել է լավագույն սպառողական թվային բանկը Հայաստանում
26.08.2021 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /



Հաղթողներն ընտրվել են խորհրդատվության, տեխնոլոգիաների եւ աութսորսինգի համաշխարհային առաջատար «Infosys» ընկերության բարձրակարգ գնահատողների կողմից:
Հաղթող բանկերը ընտրվել են հետեւյալ չափանիշների հիման վրա`
- թվային հաճախորդների ներգրավման եւ սպասարկման հուսալի ռազմավարություն,
- թվային ծառայությունների ոլորտում հաճախորդների ներգրավում,
- թվային հաճախորդների թվաքանակի աճ,
- բանկային պրոդուկտների տիրույթի ընդլայնում, թվային նախաձեռնությունների արդյունքում ստացված զգալի օգուտների վկայություն,
- վեբ կայքի ու դրա մոբայլ տարբերակի դիզայն եւ ֆունկցիոնալ բնութագրիչներ:
«Համաշխարհային համաճարակը ստիպեց մարդկանց իրենց անձնական եւ մասնագիտական գործունեությունն իրականացնել հեռախոսների, պլանշետների եւ համակարգիչների միջոցով: Արդյունքում թվային բենքինգի կարեւորությունն ու տարածումն անհամեմատ աճեց: Բանկերը ստիպված էին արձագանքել այս կտրուկ փոփոխություններին, եւ նրանք, որոնք առավել հաջողությամբ հաղթահարեցին մարտահրավերը, արժանացան Global Finance-ի՝ Աշխարհի լավագույն թվային բանկեր 2021թ. մրցանակին», - ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:
Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987թ., այն լույս է տեսնում ավելի քան 50,000 օրինակով եւ տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար:
Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 34-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: