Global Finance հեղինակավոր ամսագիրը Evocabank-ին ճանաչել է 2022թ. Լավագույն ՓՄՁ բանկը Հայաստանում:Մրցանակաբաշխության հաղթողներն ընտրվել են Global Finance-ի խմբագրության կողմից՝ հաշվի առնելով ոլորտի ինսայդերների եւ տեխնոլոգիական փորձագետների տվյալները:Հաղթող բանկերն ընտրվել են մի շարք չափանիշների հիման վրա՝- ՓՄՁ շուկաների եւ կարիքների իմացություն- ապրանքների եւ ծառայությունների շրջանակ- շուկայական դիրք- նորարարություն:«Փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) ամենաշատն են տուժել COVID-19 համաճարակից եւ հաջորդիվ դրանք վճռորոշ դեր կխաղան ցանկացած երկրի վերականգնման գործում»,- ասել է Global Finance ամսագրի հրատարակիչ եւ գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Global Finance-ը սկսել է իր նոր ՓՄՁ բանկերի մրցանակաբաշխությունը՝ ելնելով այս փաստից: Այժմ եզակի եւ կարեւոր ժամանակ է՝ ՓՄՁ-ներին լավագույնս ծառայող ֆինանսական հաստատություններին հնարավորություն ընձեռելու գնահատված լինելու իրենց մատուցած ծառայությունների եւ աջակցության համար»:Բանկում նշել են, որ կատարելագործելով իր ընթացակարգերը եւ ներդնելով նորագույն տեխնոլոգիաներ՝ Evoca-ն իր գործընկերներին առաջարկում է պարզ եւ նորարար լուծումներ իրենց բիզնեսի զարգացման համար:Evocabank-ի ՓՄՁ վարկավորման ծրագրերն են՝- Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում- Փոքր եւ միջին բիզնեսի վարկավորում «Գործընկեր»- «ԳՀՀ - Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր- «Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվող» ծրագրի շրջանակներում տրամադրվող վարկեր«Ի դեպ, IFC-ն՝ Միջազգային Ֆինանսական Կորպորացիան, եւ Evocabank-ը վերջերս համախմբեցին իրենց ուժերը, որպեսզի աջակցեն բիզնեսին, պահպանեն աշխատատեղերը եւ արագացնեն Հայաստանի տնտեսության վերականգնումը։ IFC-ի տրամադրած 15 միլիոն դոլար վարկավորումը Evocabank-ին հնարավորություն է տալիս տրամադրել շրջանառու կապիտալ ու առեւտրային վարկեր ԳՓՄՁ-ներին, հատկապես՝ տնտեսության կրիտիկական ոլորտներում, այդ թվում՝ առողջապահություն, պարենի արտադրություն, փաթեթավորում, էլեկտրոնային առեւտուր եւ լոգիստիկա»,- ասված է հաղորդագրության մեջ։Global Finance-ի մասինԱմսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, այն լույս է տեսնում ավելի քան 50,050 օրինակով եւ տարածվում 189 երկրում: Global Finance ամսագրի ընթերցողների բանակը ընդգրկում է կորպորատիվ եւ ֆինանսական բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր պատասխանատու են բազմազգային ընկերություններում եւ ֆինանսական կազմակերպություններում ներդրումային եւ ռազմավարական որոշումների ընդունման համար: Ամսագրի կայքը՝ GFMag.com, առաջարկում է ֆինանսական վերլուծություններ եւ հոդվածներ, որոնք հիմնվում են միջազգային ֆինանսական շուկաներում աշխատանքի 34-ամյա ժառանգության վրա: Global Finance ամսագրի գլխամասը գտնվում է Նյու-Յորքում, իսկ տարածաշրջանային գրասենյակները սփռված են աշխարհով մեկ: Global Finance ամսագիրը բանկերի եւ ֆինանսական ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների շրջանում ընտրում է լավագույններին: Այդ մրցանակները համաշխարհային ֆինանսական հանրության համար դարձել են գերազանցության հուսալի չափորոշիչ: Tweet Դիտում՝ 2169