Հուլիսին գնաճի մակարդակը Թուրքիայում կազմել է 79,6%՝ նախորդ ամսվա 78,62%-ի դիմաց, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի Ազգային վիճակագրական ինստիտուտը։Միաժամանակ, գնաճի վերլուծության անկախ խմբի տվյալներով՝ այն ավելացել է մինչեւ 176,04%՝ հունիսի 175,55%-ի փոխարեն:Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Շահապ Քավջիօղլուն ընթացիկ տարվա արդյունքներով Թուրքիայում գնաճը կանխատեսել էր 60,4%-ի մակարդակում՝ նախկինում ակնկալվող 42,8%-ի փոխարեն։ ԿԲ ղեկավարը նշել էր, որ կանխատեսումը վերանայվել է՝ համաշխարհային միտումներից ելնելով:Միաժամանակ, ըստ Fitch-ի կանխատեսումների՝ 2022 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը կկազմի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում։ Tweet Դիտում՝ 5109