Թուրքիայի ԿԲ-ն զգալիորեն վատթարացրել է գնաճի կանխատեսումը
28.07.2022 | 13:22 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ vedomosti.ru

Կենտրոնական բանկի ղեկավարը նշել է, որ կանխատեսումը վերանայվել է՝ համաշխարհային միտումներից ելնելով։ «Տարվա երկրորդ եռամսյակում աշխարհաքաղաքական ռիսկերը պահպանվել են, եւ դրանց ազդեցությունը շարունակում է բացասաբար ազդել տնտեսության վրա։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդում են համավարակի հետեւանքները, էներգակիրների շուկաներում տիրող իրավիճակը եւ այլ գործոններ»,- ասել է նա։
Ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով՝ հունիսին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 78,62%: Միաժամանակ գնաճի վերլուծության խմբի անկախ փորձագետները նշել էին 175,55%-ի մասին։
Հիշեցնենք, որ հուլիսի սկզբին Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը իջեցրել էր Թուրքիայի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը «B+»-ից մինչեւ «B»՝ բացասական կանխատեսմամբ:
Վարկանիշի իջեցման վրա ազդած հիմնական գործոններից մեկը գործակալության վերլուծաբանները նշել էին գնաճի ավելացումը։ Ըստ նրանց կանխատեսումների՝ 2022 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը կկազմի 71,4%, ինչն ամենաբարձր ցուցանիշն է բոլոր այն երկրների շրջանում, որոնց Fitch-ը վարկանիշ է շնորհում։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: