«Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա

30.07.2022 | 14:55 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Գազպրոմ» #Լատվիա #գազ
Հուլիսյան հայտի շրջանակում «Գազպրոմ»-ը դադարեցրել է գազի մատակարարումը Լատվիա՝ գազի դուրսբերման պայմանների խախտման պատճառով, հաղորդում է RBC-ն՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։

Լատվիական Latvijas Gaze գազային ընկերության ղեկավար Այգարս Կալվիտիսը հուլիսի 29-ին հայտարարել էր, որ ընկերությունը շարունակում է ռուսաստանյան արտադրության գազ գնել, սակայն ոչ թե «Գազպրոմ»-ից, այլ միջնորդի միջոցով։

Հունիսի կեսին Լատվիայի վարչապետ Կրիսյանիս Կարինսը խոստացել էր չվերսկսել ռուսաստանյան գազի ներմուծումը` կոչ անելով միջոցներ կիրառել մատակարարումների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու համար: Նա նշել էր, որ եվրոպական երկրների մեծ մասի որոշման պատճառով՝ շարունակելու գնել ռուսաստանյան գազը, պաշտոնական Մոսկվան դեռեւս կարող է ֆինանսավորել հատուկ գործողությունը Ուկրաինայում եւ աջակցել ռուբլու փոխարժեքին։

Լատվիան հրաժարվել էր ստանալ ռուսաստանյան գազն այն բանից հետո, երբ որոշեց չենթարկվել Մոսկվայի պահանջներին՝ մատակարարումների համար օգտագործելու հաշվարկների նոր ձեւաչափը՝ «Գազպրոմբանկ»-ում ռուբլով հաշիվ բացելու միջոցով։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլին «Գազպրոմ»-ը դադարեցրել էր գազի մատակարարումները Բուլղարիա եւ Լեհաստան։ Իսկ մայիսին «Գազպրոմ»-ը հրաժարվեց գազ արտահանել Ֆինլանդիա եւ Նիդեռլանդներ։
Դիտում՝ 10550

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW