«Գազպրոմ»-ն ամբողջությամբ դադարեցրել է գազի մատակարարումը Նիդեռլանդներ
31.05.2022 | 13:15 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ bwbx.io

«Մայիսի 30-ի աշխատանքային օրվա ավարտի դրությամբ «Գազպրոմ էքսպորտ»-ը GasTerra B.V-ից ապրիլին գազի մատակարարումների դիմաց վճարում չի ստացել`նախագահի 2022 թվականի մարտի 31-ի հրամանագրին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախօրեին «Գազպրոմ էքսպորտ»-ը հայտարարել էր, որ մայիսի 31-ին պայմանագրով դադարեցնում է ռուսաստանյան գազի մատակարարումները Նիդեռլանդներում իր գլխավոր գործընկերոջը՝ GasTerra գազային թրեյդերին։ Դա պայմանավորված է նրանով, որ հոլանդական ընկերությունը չի վճարել ապրիլին մատակարարված գազի դիմաց եւ հրաժարվել է ռուբլով վճարումներ կատարել։
Ավելի վաղ GasTerra-ն հայտարարել էր, որ որոշել է չկատարել «Գազպրոմ»-ի պահանջները՝ կապված մատակարարվող գազի դիմաց ռուբլով վճարելու հետ։ Ընկերությունն իր որոշումը բացատրել էր նրանով, որ նոր սխեմայով վճարումները կարող են հանգեցնել ԵՄ-ի կողմից սահմանված պատժամիջոցների խախտմանը, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ չափազանց շատ ֆինանսական եւ գործառնական ռիսկեր կան՝ կապված վճարման պահանջվող եղանակի հետ:
Ռուսաստանյան բնական գազը Նիդեռլանդներ է մատակարարվում 2000 թվականին կնքված 20-ամյա երկարաժամկետ պայմանագրով, որը հետագայում երկարաձգվել է մինչեւ 2022 թվականի հոկտեմբերի 1-ը։
2021 թվականին, ըստ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության տվյալների, Ռուսաստանը Նիդեռլանդներ է արտահանել մոտ 6․67 միլիարդ խորանարդ մետր բնական գազ (նախորդ տարվա համեմատ նվազել է 34,5%-ով), որը ծածկում է երկրի գազի կարիքների 16%-ը։
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: