Մտադրություն՝ Ստամբուլում հացահատիկի միջազգային բորսա ստեղծելու մասին

25.07.2022 | 14:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ստամբուլ #հացահատիկ #բորսա
Ստամբուլում կնքված «պարենային գործարքի» հաջող իրականացումը կարող է հանգեցնել այդ քաղաքում հացահատիկի միջազգային բորսայի ստեղծմանը, գրում է թուրքական Dünya թերթը՝ վկայակոչելով ոլորտի ներկայացուցիչներին։

Սեւ ծովով գյուղատնտեսական ապրանքների արտահանման մասին համաձայնագրերի ստորագրումը Ստամբուլին հնարավորություն է տվել դառնալու աշխարհի առաջատար կենտրոններից մեկը, որտեղ կձեւավորվեն ցորենի գները, ասել է հացահատիկ արտահանողների տեղական ասոցիացիայի ղեկավար Քազիմա Թայջին։

«Մենք աշխատանքներ կիրականացնենք՝ միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում Ստամբուլը վերածելու կենտրոնի, որտեղ կորոշվեն հացահատիկի համաշխարհային գները։ Այս գործընթացը կարող է հանգեցնել ապագայում Ստամբուլում հացահատիկային համաշխարհային ոլորտի բորսայի ստեղծմանը։ Մենք պետք է աշխատենք այս ուղղությամբ, ավելին, լոբբինգ անենք այդ աշխատանքները»,- գործարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։

Նրա կարծիքով՝ նման ծրագրերի իրականացումը միանգամայն իրատեսական է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանին ու Ուկրաինային բաժին է ընկնում հացահատիկի համաշխարհային շուկայի 30%-ը։



Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ՝ լուծելու համաշխարհային շուկաներ պարենի ու պարարտանյութերի մատակարարումների խնդիրը։

Ռուսաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ հուշագրում ամրագրված է, որ համաշխարհային կազմակերպությունը ներգրավվում է Ռուսաստանի դեմ այն սահմանափակումների վերացման աշխատանքներում, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական ապրանքների եւ պարարտանյութերի արտահանմանը։ Եվս մեկ փաստաթուղթ սահմանում է Ուկրաինայի կողմից վերահսկվող սեւծովյան նավահանգիստներից հացահատիկի արտահանման մեխանիզմը։

Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի միջեւ պայմանավորվածությունները ենթադրում են քառակողմ համակարգող կենտրոնի ստեղծում, որի ներկայացուցիչները կստուգեն հացահատիկով բեռնված նավերը՝ զենքի մաքսանենգությունը եւ սադրանքները կանխելու համար։
Դիտում՝ 6713

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW