Թուրքիան, Ռուսաստանի եւ Ուկրաինայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա, կկարողանա ծովային ճանապարհով փոխադրվող հացահատիկը գնել համաշխարհայինից ցածր գներով։Այսպիսով, Թուրքիան հնարավորություն կունենա հացահատիկի իր կարիքները բավարարել ավելի շահավետ պայմաններով, քան մյուս երկրները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թուրքական Sabah թերթին։Թուրքիայի խորհրդարանի գյուղատնտեսության հարցերով հանձնաժողովի ղեկավար Յունուս Քըլըչի խոսքով՝ հուլիսի 22-ին Ստամբուլում գյուղատնտեսական ապրանքների արտահանման վերաբերյալ համաձայնագրեր ստորագրած «երկու նախարարներն էլ [ՌԴ-ի եւ Ուկրաինայի] բանավոր խոստացել են, որ Թուրքիան առավելություններ կստանա հացահատիկի գների եւ դրա ձեռքբերման հարցերի շուրջ»: «Դրա շնորհիվ մենք նաեւ կկարողանանք հացահատիկ գնել հետագա արտահանման համար»,- թերթին տված հարցազրույցում ասել է պատգամավորը։«Իհարկե, Ռուսաստանն ու Ուկրաինան իրենք կորոշեն մատակարարումների երկրները, դրանց ծավալները եւ հացահատիկի գները։ Թուրքիան, համաձայն ստորագրված փաստաթղթի, ստանձնել է քարտուղարության դերը եւ այլ երկրների հետ առեւտրում իրականացնելու է արտաքին ներկայացուցչություններին համադրելի գործառույթներ»,- նշել է Քըլըչը։Հուլիսի 22-ին Ստամբուլում ստորագրվել է փաստաթղթերի փաթեթ՝ լուծելու համաշխարհային շուկաներ պարենի ու պարարտանյութերի մատակարարումների խնդիրը։ Tweet Դիտում՝ 7234