Իտալական UniCredit-ը կարող է վաճառել իր ռուսաստանյան բանկը որեւէ կառույցի միջոցով, որը թույլ կտա խմբին հետ գնել «դուստր» կառույցն աշխարհաքաղաքական իրավիճակի կայունացման դեպքում։ Finmarket-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրներին։Գործակալության տվյալներով՝ գործարքի վերաբերյալ UniCredit-ը դիտարկում է մի քանի հնարավոր պայմանավորվածություն, դրանցից մեկով ենթադրվում է, որը խումբը հնարավորություն կստանա հետ գնել բաժնեմասը՝ կախված շուկայական եւ քաղաքական պայմաններից:Աղբյուրների փոխանցմամբ՝ հաշվարկը ներառում է փաստը, որ դուստր բանկը լավ է աշխատում՝ ստանալով փոխանցումներ եւ բիզնես հոսքեր, քանի որ մյուս խոշոր վարկատուները, այդ թվում՝ Սբերբանկը, ՎՏԲ-ն եւ Ալֆա-բանկը, բախվել են միջազգային պատժամիջոցների։ Խմբի ղեկավար Անդրեա Օրչելը մարտին հայտարարել էր, որ խումբը դիտարկում է Ռուսաստանից դուրս գալու հնարավորությունն այդ երկրում իր գործունեության հրատապ վերանայման շրջանակում։UniCredit-ն արդեն €1,3 միլիարդի պահուստներ է հատկացրել Ռուսաստանում բիզնես ռիսկերի համար, եւ Օրչելը փնտրում է գործարքի այնպիսի տարբերակ, որը կսահմանափակի UniCredit-ի հետագա կորուստները՝ անկախ Ուկրաինայում հակամարտության արդյունքից: Օրչելի ավելի դանդաղ մոտեցումը հակադրվում է ֆրանսիական Societe Generale-ի քայլերին, որը կորցրել է մոտ €3 միլիարդ՝ այս տարվա մայիսին համաձայնելով վաճառել իր բիզնեսը Ռուսաստանում, նշում է Bloomberg-ը:Գործակալության զրուցակիցների խոսքով՝ Ռուսաստանում UniCredit-ի դուստր բանկով, որը սպասարկում է մոտ 1,5 հազար կորպորատիվ հաճախորդ եւ ունի 4 հազար աշխատակից, հետաքրքրված են ՌԴ-ում բանկային գործունեության լիցենզիայով շահագրգռված ռուսաստանյան ֆինանսական հաստատությունները եւ ընկերությունները, որոնք չեն հայտնվել պատժամիջոցների տակ։ Հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ Չինաստանից, Թուրքիայից եւ Հնդկաստանից պոտենցիալ հավակնորդները, որոնք ցանկանում են փոխարինել արեւմտյան ընկերությունների գործունեությունը Ռուսաստանում, գրում է գործակալությունը։Ռուսաստանյան UniCredit Bank-ը 2021 թվականի արդյունքներով ակտիվների մեծությամբ զբաղեցրել է 14-րդ տեղը «Ինտերֆաքս-100» վարկանիշում։ Բանկը ներառված է Ռուսաստանի համակարգային նշանակություն ունեցող վարկային հաստատություններ ցանկում: 12.05.2022 | 09:16 UniCredit-ը նախնական բանակցություններ է սկսել ՌԴ-ում իր բանկի վաճառքի շուրջ Ռուսաստանում «դուստր» բանկի վաճառքի շուրջ UniCredit-ի նախնական բանակցությունների մասին հայտնի դարձավ այս տարվա մայիսին։ Այդ ժամանակ Bloomberg-ը գրել էր, որ Օրչելը ձգտում է օգուտ ստանալ ցանկացած գործարքից եւ բացառում է այն գործարքները, որոնք կարող են վնասել UniCredit-ի կապիտալի պահուստներին: Բանակցությունների նախնական փուլը նշանակում է, որ դրանք դեռ կարող են խափանվել՝ հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի բարդությունը, նշել էր գործակալությունը։ Tweet Դիտում՝ 4654