UniCredit-ը նախնական բանակցություններ է սկսել ՌԴ-ում իր բանկի վաճառքի շուրջ
12.05.2022 | 09:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ prod-upp-image-read.ft.com

Հնարավոր գնորդների հետ բանակցությունները վաղ փուլում են, բացի վաճառքից UniCredit-ը դեռեւս դիտարկում է այլ տարբերակներ, նշում է գործակալությունը։
Առաջին եռամսյակում UniCredit-ը ստեղծել է €1,3 միլիարդի պահուստներ վարկերի մասով հնարավոր կորուստների համար, որոնք գրեթե ամբողջությամբ բաժին են հասնում Ռուսաստանում առկա ռիսկերին: Ռուսաստանյան բիզնեսն արձանագրել է €915 միլիոնի վնաս՝ բացասաբար ազդելով հաշվետու ժամանակահատվածում խմբի ընդհանուր արդյունքների վրա։
Խումբը դիտարկում է Ռուսաստանից դուրս գալու հնարավորությունն այդ երկրում իր գործունեության հրատապ վերանայման շրջանակում, մարտին հայտարարել էր խմբի ղեկավար Անդրեա Օրչելը։
Bloomberg-ի զրուցակիցների խոսքով՝ Օրչելը ձգտում է օգուտ ստանալ ցանկացած գործարքից եւ բացառում է գործարքները, որոնք կարող են վնասել UniCredit-ի կապիտալի պահուստներին: Բանակցությունների նախնական փուլը նշանակում է, որ դրանք դեռ կարող են խափանվել՝ հատկապես հաշվի առնելով աշխարհաքաղաքական իրավիճակի բարդությունը, նշում է գործակալությունը։
Ռուսաստանյան UniCredit Bank-ը 2021 թվականի արդյունքներով ակտիվների մեծությամբ զբաղեցրել է 14-րդ տեղը «Ինտերֆաքս-100» վարկանիշում։ Բանկը ներառված է Ռուսաստանի համակարգային նշանակություն ունեցող վարկային հաստատություններ ցանկում:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: