Արեւմտյան բանկերը պատրաստվում են Ռուսաստանում գործունեության հնարավոր կրճատմանը կամ երկրից ամբողջությամբ դուրս գալուն, հնարավոր կորուստների համար նրանք առանձնացրել են ավելի քան $10 միլիարդ։RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Financial Times (FT) թերթը, որի հաշվարկներով Ռուսաստանում արեւմտյան բանկերի ընդհանուր ներդրումները կազմում են $86 միլիարդ։Թերթը նշում է, որ բանկերը սկսել են մտածել Ռուսաստանից հեռանալու մասին՝ Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով միջազգային պատժամիջոցների ֆոնին։ Այս շաբաթ եվրոպական որոշ ֆինանսական հաստատություններ միլիարդավոր եվրոյի պահուստներ են ստեղծել հնարավոր կորուստների համար։FT-ն հիշեցնում է, որ այս շաբաթ իտալական UniCredit բանկը €1,3 միլիարդ է հատկացրել հնարավոր կորուստները ծածկելու համար։ Ռուսաստանում բիզնեսն ամբողջությամբ դադարեցնելու դեպքում բանկը €5,3 միլիարդ է գնահատել հնարավոր կորուստները։Ֆրանսիական Societe Generale ֆինանսական խումբը 2022 թվականի առաջին եռամսյակում €561 միլիոն է հատկացրել վնասների համար, որոնք հիմնականում կապված են Ուկրաինայի հակամարտության հետեւանքների հետ։ Անցած ամիս խումբը հայտարարեց, որ վաճառում է «Ռոսբանկ»-ում իր մասնաբաժինը Վլադիմիր Պոտանինի Interros-ին՝ կապված Ռուսաստանից հեռանալու որոշման հետ։ Ըստ Bloomberg-ի՝ գործարքից խումբը կկրի մոտ €3 միլիարդի ($3,3 միլիարդ) վնաս:Ֆրանսիական Crédit Agricole ֆինանսական կոնգլոմերատը հայտարարել է, որ առաջին եռամսյակում €389 միլիոն է հատկացրել Ռուսաստանի հետ կապված ռիսկերի համար։ Մարտին ընկերությունը հայտարարեց, որ դադարեցնում է իր գործունեությունը երկրում։Ամերիկյան Citigroup-ը հնարավոր կորուստները գնահատել է $3 միլիարդ եւ $1 միլիարդ հատկացրել հնարավոր վնասների համար: JPMorgan-ը մոտ $300 միլիոն է պատրաստել այդ նպատակների համար, թեեւ գործադիր տնօրեն Ջեյմի Դայմոնը զգուշացրել էր ներդրողներին, որ բանկը կարող է կորցնել մինչեւ $1 միլիարդ:Ավստրիական Raiffeisen Bank International-ը €320 միլիոն է հատկացրել հնարավոր վնասների համար, իսկ նախօրեին վարկային հաստատության ներկայացուցիչը RBC-ին հայտնել էր, որ խումբը դադարեցրել է հարաբերությունները ռուսաստանյան մի շարք բանկերի հետ, որոնք այնտեղ ունեին թղթակցային հաշիվներ։Մայիսի 5-ին Bloomberg-ը հայտնել էր, որ արտասահմանյան բանկերը Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության մեկնարկից հետո գրանցել են մոտ $7 միլիարդի վնաս՝ դուրսգրումների եւ ռուսաստանյան շուկան լքելու հետ մեկտեղ։ Միաժամանակ, ֆինանսական կառույցներն ակնկալում են, որ այդ գումարը հետագայում կավելանա։ Tweet Դիտում՝ 11487