Raiffeisen Bank International-ը դադարեցրել է հարաբերությունները մի շարք ՌԴ բանկերի հետ

07.05.2022 | 09:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Raiffeisen Bank International #Ռուսաստան #բանկեր
Ավստրիական Raiffeisen Bank International (RBI) բանկային խումբը՝ ռուսաստանյան Raiffeisenbank-ի մայր կառույցը, դադարեցրել է հարաբերությունները մի շարք ՌԴ բանկերի հետ, որոնք RBI-ում բացված թղթակցային հաշիվներ ունեին: Այս մասին RBC-ին հայտնել է ավստրիական վարկային հաստատության ներկայացուցիչը։

«2022 թվականի ապրիլին Raiffeisen Bank International-ը օպերատիվ որոշում է կայացրել դադարեցնել հարաբերությունները Ռուսաստանի որոշ բանկերի հետ, որոնք իր մոտ ունեն բացած թղթակցային հաշիվներ»,- ասել է բանկի ներկայացուցիչը: Նա չի հստակեցրել, թե ռուսաստանյան որ վարկային հաստատությունների մասին է խոսքը, սակայն ընդգծել է, որ այդ միջոցը չի ազդել ռուսաստանյան Raiffeisen Bank-ի վրա։ RBI-ն այս որոշումը կայացրել է, որպեսզի «պրոակտիվ կերպով» վերահսկի այն գործարքների ծավալը, որոնք նա կարող է ժամանակին մշակել հօգուտ հաճախորդների, ովքեր ունեն բացած թղթակցային հաշիվներ:

Բանկային շուկայում RBC-ի աղբյուրը հայտնել է, որ Raiffeisen Bank International-ը նամակներ է ուղարկել Ռուսաստանում իր հաճախորդ բանկերին՝ զգուշացնելով եվրոյով հաշիվների փակման մասին: Նրա խոսքով՝ այդ վարկային հաստատություններից մեկը եղել է «Տինկոֆ Բանկ»-ը։



«Տինկոֆ Բանկ»-ն ավելի վաղ ժամանակավորապես անջատել էր եվրոյով դրամական փոխանցումները SWIFT միջազգային համակարգի միջոցով։ Բանկն այս հանգամանքը բացատրել էր SWIFT փոխանցումների կատարման համար ժամկետի ավելացմամբ։ Դոլարով անդրսահմանային փոխանցումները շարունակում են հասանելի լինել իր հաճախորդների համար, ասել է բանկի ներկայացուցիչը: Անդրսահմանային SWIFT փոխանցում կատարելու համար բանկը պետք է օտարերկրյա վարկային հաստատությունում բացված հաշիվ ունենա:


Ապրիլի վերջին RBC-ն գրել էր, որ ռուսաստանյան բանկերի հաճախորդները դժվարությունների են բախվել SWIFT-ի միջոցով միջազգային դրամական փոխանցումներ կատարելիս՝ օտարերկրյա ընդունող բանկերի կողմից վերահսկողության ուժեղացման պատճառով: Դա հանգեցրեց փոխանցումների ժամկետների ու մերժումների ավելացմանը:


«SWIFT փոխանցման տեխնոլոգիայում մասնակցում են շատ կողմեր՝ ուղարկող բանկը, միջնորդ բանկերը եւ ստացող բանկը: Որպես ուղարկող բանկ՝ «Տինկոֆ»-ը, ըստ օրենքի, ստուգում է վճարումը արժութային վերահսկողության շրջանակում, այնուհետեւ SWIFT համակարգի միջոցով փոխանցումն ուղարկում է ստացող բանկին (այդ գործընթացում կարող են ներգրավվել մի քանի միջնորդ բանկեր)»,- պարզաբանել էր բանկի ներկայացուցիչը։ Կախված կոնկրետ միջնորդ բանկերի եւ ստացող բանկի իրավասությունից ու համապատասխանության ընթացակարգերից, փոխանցումների մուտքագրման ժամկետները կարող են ավելանալ։ Հանդիպում են նաեւ փոխանցման մուտքագրման մերժումներ թղթակից բանկի կամ ստացող բանկի կողմից․ այս դեպքում դրամական միջոցները վերադարձվում են ուղարկողին, հավելել էին «Տինկոֆ»-ում։
Դիտում՝ 13312
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW