Լոնդոնը «շատ ուշադիր» դիտարկում է ՌԴ ակտիվների բռնագրավման հարցը

04.07.2022 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Լիզ Թրաս #ՌԴ ակտիվներ #բռնագրավում
Մեծ Բրիտանիան «շատ ուշադիր» դիտարկում է ռուսաստանյան սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը եւ դրանք Ուկրաինային փոխանցումը, հայտարարել է երկրի արտգործնախարար Լիզ Թրասը, գրում է RBC-ն՝ վկայակոչելով Guardian-ին:

«Ես կողմ եմ հայեցակարգին: Մենք շատ ուշադիր դիտարկում ենք այս հարցը։ Կանադացիները փաստացի հենց նոր են ընդունել օրենքը: Սա այն հարցն է, որի շուրջ մենք աշխատում ենք Ներքին գործերի եւ Ֆինանսների նախարարությունների հետ համատեղ, բայց ես, իհարկե, համաձայն եմ հայեցակարգի հետ։ Մենք պարզապես պետք է հստակեցնենք մանրամասները»,- նշել է Թրասը:

Նրա խոսքով՝ այս նախաձեռնության իրականացումը, ամենայն հավանականությամբ, կպահանջի օրենսդրական փոփոխություններ, բայց պարտադիր չէ։ Բռնագրավված ակտիվները կարող են փոխանցվել ռազմական գործողություններից տուժած Ուկրաինայի քաղաքացիներին կամ երկրի իշխանություններին։



Banks.am-ը հիշեցնում է, որ վերջերս Կանադայի Սենատը (երկրի խորհրդարանի վերին պալատը) հաստատել էր փոփոխությունները բյուջետային օրենսդրությունում, որոնք, մասնավորապես, թույլ կտան բռնագրավել եւ վաճառել հայտնաբերված ռուսաստանյան ակտիվները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները:

«Շատ կարեւոր է միջոցներ գտնել Ուկրաինայի վերականգնման համար։ Չեմ կարող պատկերացնել այդ ֆինանսավորման ավելի լավ աղբյուր, քան ռուսաստանյան բռնագրավված ակտիվները»,- ավելի վաղ նշել էր Կանադայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը:

Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները եւս հայտարարել են պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան ակտիվների բռնագրավման հնարավորության ուսումնասիրության մասին։ Նրանք նույնպես առաջարկել են այդ ակտիվներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։
Դիտում՝ 7952

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW