Կանադայի Սենատը (երկրի խորհրդարանի վերին պալատը) հաստատել է փոփոխությունները բյուջետային օրենսդրությունում, որոնք, մասնավորապես, թույլ կտան բռնագրավել եւ վաճառել հայտնաբերված ռուսաստանյան ակտիվները, որոնց վրա տարածվում են պատժամիջոցները, հաղորդում է Frank Media-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։450 էջանոց օրինագիծը ներառում է նաեւ օտարերկրացիների կողմից անշարժ գույք գնելու երկամյա արգելք, փոփոխություններ երկրի հարկային օրենսդրությունում, քրեական օրենսգրքում եւ ներգաղթի կանոններում: Փաստաթուղթն օրենքի ուժ կստանա գլխավոր նահանգապետի կողմից հաստատվելուց հետո։Ավելի վաղ Կանադայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը (Chrystia Freeland) հայտարարել էր, որ բռնագրավված ռուսաստանյան ակտիվները կարող են օգտագործվել Ուկրաինայի վերականգնման ֆինանսավորման համար։«Շատ կարեւոր է միջոցներ գտնել Ուկրաինայի վերականգնման համար։ Չեմ կարող պատկերացնել այդ ֆինանսավորման ավելի լավ աղբյուր, քան բռնագրավված ռուսաստանյան ակտիվները»,- նշել էր Ֆրիլանդը: 21.06.2022 | 15:57 Կանադան նախատեսում է ՌԴ ակտիվների բռնագրավման մասին օրենք ընդունել Կանադան այն երկրների ցանկում է, որոնք պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ հատուկ գործողության մեկնարկից հետո։ Այդ ժամանակից ի վեր Կանադայում սառեցվել են ավելի քան $100 միլիոնի ռուսաստանյան ակտիվներ։Եվրամիության եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները եւս հայտարարել էին պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան ակտիվների բռնագրավման հնարավորության ուսումնասիրության մասին։ Նրանք նույնպես առաջարկել են այդ ակտիվներն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը։ Tweet Դիտում՝ 5170