Կանադայի իշխանությունները նախատեսում են ընդունել օրենք, որը թույլ կտա բռնագրավել պատժամիջոցների ենթարկված ռուսաստանյան ակտիվները։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նախօրեին հայտարարել է Կանադայի ֆինանսների նախարար, փոխվարչապետ Քրիստիա Ֆրիլանդը (Chrystia Freeland) Տորոնտոյում կայացած տնտեսական համաժողովում։«Հուսով ենք, որ առաջիկա օրերին բյուջետային նոր օրենսդրությունը կընդունվի։ Կանադայի համար այն առաջին անգամ ներառում է միջոցներ, որոնք թույլ կտան բռնագրավել սառեցված եւ պատժամիջոցների տակ գտնվող ակտիվները»,- ասել է նախարարը՝ նշելով, որ կանադական կողմն այս հարցն արդեն քննարկել է ինչպես ամերիկյան, այնպես էլ միջազգային այլ գործընկերների հետ։«Շատ կարեւոր է միջոցներ գտնել Ուկրաինայի վերականգնման համար։ Չեմ կարող պատկերացնել այդ ֆինանսավորման ավելի լավ աղբյուր, քան բռնագրավված ռուսաստանյան ակտիվները», - ավելացրել է Ֆրիլանդը:Նման հայտարարությամբ մայիսի կեսին հանդես էր եկել նաեւ Եվրահանձնաժողովի (ԵՀ) փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը (Margaritis Schinas): Նա նշել էր, որ ԵՀ-ն «շուտով առաջարկ կներկայացնի՝ արդիականացնելու ԵՄ-ի գործող իրավական բազան ակտիվների բռնագրավման եւ վերադարձման համար, ինչպես նաեւ՝ կուժեղացնի ազգային իշխանությունների լիազորությունները՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներին հետեւելու, դրանք սառեցնելու, բռնագրավելու եւ գույքը կառավարելու համար»։ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնի վարչակազմն ուսումնասիրում է ԱՄՆ-ում Ռուսաստանի Բանկի (ԿԲ) սառեցված ակտիվներն Ուկրաինային փոխանցելու հնարավորությունը։«Երբ գործը վերաբերում է բռնագրավմանը, հարցն այն է՝ արդյոք մենք ունենք համապատասխան [օրենսդրական] դրույթներ, քաղաքացիական եւ քրեական օրենսդրական իրավասություններ՝ բռնագրավումների հետ կապված: ԱՄՆ արդարադատության նախարարությունն ուսումնասիրում է այս հարցը»,- նշել էր ԱՄՆ պետքարտուղարը: 30.05.2022 | 11:46 FT․ Արեւմուտքում ՌԴ սառեցված ակտիվները Կիեւին փոխանցելը հեշտ հարց չէ Միաժամանակ, Financial Times-ի մեկնաբան Ջիլիան Թեթը (Gillian Tett) կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան վերականգնելու համար Արեւմուտքում ռուսաստանյան սառեցված ակտիվներն օգտագործելը կարող է այդքան էլ հեշտ հարց չլինել: Նրա փոխանցմամբ՝ արեւմտյան երկրների կառավարությունները կարող են բախվել երկարաժամկետ եւ շատ թանկ դատական ծախսերի կամ այդ երկրների նկատմամբ վստահության կորստի հետ։ Tweet Դիտում՝ 5547