ՌԴ գույքը բռնագրավելու գործընթացը հեշտացնելու համար ԵՄ-ն նոր կանոններ կներդնի

16.05.2022 | 11:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Մարգարիտիս Սխինաս #Ռուսաստան #բռնագրավում
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կհեշտացնի գույքի բռնագրավման գործընթացը՝ ռուսաստանցիների դեմ պատժամիջոցներն առավել արդյունավետ կիրառելու համար, ասել է ԵՀ փոխնախագահ Մարգարիտիս Սխինասը (Margaritis Schinas) Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում։

«Հանձնաժողովը շուտով առաջարկ կներկայացնի արդիականացնելու ԵՄ-ի գործող իրավական բազան ակտիվների բռնագրավման եւ վերադարձման համար՝ ուժեղացնելու ազգային իշխանությունների լիազորությունները՝ հետեւելու, սառեցնելու, բռնագրավելու եւ կառավարելու գույքը եւ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները»,- Սխինասի խոսքերն է մեջբերում Frank Media-ն։ Ներկայիս իրավական բազան բավականաչափ արդյունավետ չէ, ընդգծել է նա՝ հավելելով, որ ԵՄ-ում նման եկամուտները կազմում են «առնվազն €139 միլիարդ, որից առգրավվում է միայն մեկ տոկոսը»։

Նոր կանոնները, որոնք մտադիր են առաջարկել Բրյուսելի իշխանությունները, «կընդլայնեն արձանագրված հանցագործությունների շրջանակը, կներդնեն ավելի արդյունավետ կանոններ՝ առանց նախնական դատապարտման միջոցների բռնագրավումը թույլ տալու եւ առգրավված գումարների արդյունավետ կառավարումն ապահովելու համար»:

Բացի այդ, «ակտիվների վերադարձման գրասենյակները», որոնք արդեն գոյություն ունեն ԵՄ անդամ բոլոր 27 երկրներում, պետք է ավելի շատ լիազորություններ ստանան «ապօրինի ակտիվներին հետեւելու եւ հայտնաբերելու համար»: Նրա խոսքով՝ նոր օրենքը հնարավորություն կտա առավել արդյունավետ պատժամիջոցներ կիրառել ռուսաստանցիների կամ ռուսաստանյան ընկերությունների նկատմամբ։

Ապրիլի սկզբին Reuters-ը` վկայակոչելով Եվրահանձնաժողովը, հայտնել էր, որ ԵՄ երկրները սառեցրել են մոտ €30 միլիարդի ակտիվներ՝ կապված Ռուսաստանի եւ Բելառուսի պատժամիջոցների ենթարկված անձանց հետ:
Դիտում՝ 4649
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW