Հայաստանի օնլայն առեւտրի ոլորտ է մուտք գործում Yeev մարքեթփլեյսը, որի նպատակն է հաճախորդներին ապահովել ընտրության բազմազանություն եւ հարմարավետ գործիքակազմ: Հարթակի առանցքում «մեկ ապրանք - բազմաթիվ առաջարկներ» մոդելն է, ինչը գնորդներին հնարավորություն է տալիս արագ մուտք գործել եւ համեմատել շուկայում առաջարկվող տարբերակները՝ ըստ գնի, առաքման պայմանների, կարծիքների եւ այլ չափանիշների: Սա եզակի մոդել է հայաստանյան շուկայում, ինչը թույլ է տալիս կատարել արդյունավետ եւ իրազեկ գնումներ։Մարքեթփլեյսի կարեւոր առանձնահատկություններից է տեղական բիզնեսին եւ ձեռնարկատերերին աջակցելու հանձնառությունը: Վաճառողների համար այն բացում է նոր հորիզոններ՝ տեսանելիության աճ, լայն լսարանի առջեւ ապրանքների ցուցադրում եւ վաճառք, ինչպես նաեւ օպերացիոն ծախսերի կրճատում: Yeev-ի գործադիր տնօրեն Արթուր Կարճիկյանի խոսքով՝ փոքր եւ միջին ձեռնարկություններին հարթակ տրամադրելով՝ իրենք նպաստում են Հայաստանի տնտեսության աճին եւ զարգացմանը: «Yeev.am-ի հետ մենք նպատակ ունենք ապահովելու օնլայն գնումների անխափան ընթացք, որը բավարարում է մեր հաճախորդների բոլոր կարիքները՝ միաժամանակ աջակցելով տեղական բիզնեսներին եւ խթանելով տնտեսական աճը: Մենք վստահ ենք, որ Yeev-ը կդառնա վստահելի հարթակ ինչպես գնորդների, այնպես էլ վաճառողների համար», - նշել է Արթուր Կարճիկյանը։ Մարքեթփլեյսն առաջարկում է ապրանքների լայն տեսականի՝ սկսած ամենօրյա առաջին անհրաժեշտության իրերից մինչեւ նեղ մասնագիտական կամ հազվագյուտ հանդիպող ապրանքներ: Առաքումն իրականացվում է ՀՀ ամբողջ տարածքում, անգամ հեռավոր շրջաններում հնարավոր է պատվեր իրականացնել ավելի մատչելի եւ արագ եղանակով։ Yeev-ը մշակված է SAP Commerce էլեկտրոնային առեւտրային հարթակի հենքի վրա, ինչը ապահովում է լայնածավալ գործիքներ, տեխնոլոգիական լուծումներ եւ հնարավորություններ՝ օգնելու բիզնեսներին հաջողությամբ գործել առցանց շուկայում՝ բարձրացնելով հաճախորդների բավարարվածությունը եւ վաճառքի ծավալները։Նորաստեղծ հարթակը շեշտը դնում է բոլոր գործարքների թափանցիկության եւ վստահելիության վրա: «Մենք շատ ենք կարեւորում մանրածախ առեւտրի ոլորտում ֆինթեք գործիքների կիրառումը, այդ նպատակով սկսել ենք համագործակցել Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ Ակբա բանկի հետ, ինչի շնորհիվ այս պահին արդեն գործում է acba digital հավելվածով գրանցման հնարավորությունը, ինչպես նաեւ համագործակցություն ենք հաստատել Իդրամ վճարային համակարգի հետ՝ ուղղված մեր հաճախորդների կողմից վճարումների հարմարավետության բարձրացմանը»,-հավելել է Արթուր Կարճիկյանը։Առցանց առեւտուրը Հայաստանում դեռեւս զարգացման փուլում է, բայց այն արագորեն տարածվում է՝ շնորհիվ առցանց գնումների հանդեպ մարդկանց աճող վստահության եւ թվային տեխնոլոգիաների զարգացման: Վերջին տարիներին Հայաստանում համացանցից օգտվողների թիվը հասել է մոտ 72 տոկոսի, ինչը եւս նպաստում է առցանց առեւտրի զարգացմանը։ Հետքովիդյան շրջանում, երբ շատ բիզնեսներ տեղափոխվեցին առցանց հարթակներ, 2020-2023 թվականներին էլեկտրոնային առեւտրի ծավալներն աճել են ավելի քան 30 տոկոսով: Այս միտումները ցույց են տալիս էլեկտրոնային առեւտրի կայուն աճը Հայաստանում:Yeev-ի ապագայի տեսլականն է դառնալ տարածաշրջանի առաջատար մարքեթփլեյս, որը հնարավորություն կընձեռի հայ արտադրողներին՝ անկախ նրանց վաճառքային հնարավորություններից, ներկայացնել իրենց ապրանքներն օնլայն վաճառքի համար եւ ընդլայնել հասանելիությունն ավելի լայն սպառողական շուկայում։Yeev բրենդի ներքո հանդես եկող «ԱԿԲԱ ԹՐԵՅԴ» ընկերությունը հիմնադրվել է «ԱԿԲԱ Ֆեդերացիա»-ի կողմից։ Tweet Դիտում՝ 18094