Ուկրաինան վերականգնելու համար Արեւմուտքում ռուսաստանյան սառեցված ակտիվներն օգտագործելը կարող է այդքան էլ հեշտ հարց չլինել: Անցած շաբաթ նման կարծիք է հայտնել Financial Times-ի (FT) մեկնաբան Ջիլիան Թեթը (Gillian Tett)` անդրադառնալով համապատասխան առաջարկին, որն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնչեցրել էր Դավոսի տնտեսական համաժողովի նիստում։ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նշված առաջարկին աջակցել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եւ ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։Այնուամենայնիվ, ինչպես գրում է Թեթը, նման հրապարակային քաղաքական կոչերը ծայրահեղ անհանգստություն են առաջացրել Դավոսում հավաքված ֆինանսական էլիտայի շատ անդամների մոտ՝ ինչպես արեւմտյան երկրներից, այնպես էլ դրանց դաշնակիցների: Թերթի մեկնաբանի կարծիքով՝ այս դեպքում խոսքն Ուկրաինայի նկատմամբ համակրանքի պակասի մասին չէ, քանի որ կա կոնսենսուս, որ երկրի վերականգնումը հսկայական միջոցներ է պահանջելու։Ինչպես նշվում է հոդվածում, նախաձեռնության նկատմամբ նման վերաբերմունքի պատճառը պատշաճ իրավական ընթացակարգերի բացակայությունն է, որոնք կլինեին համոզիչ եւ թափանցիկ։ Այս դեպքում, ինչպես նշվում է նյութում, արեւմտյան երկրների կառավարությունները կարող են բախվել երկարաժամկետ եւ շատ թանկ դատական ծախսերի կամ այդ երկրների նկատմամբ վստահության կորստի հետ։«Տասնամյակներ շարունակ մեզ ասում էին, որ Արեւմուտքը հարգում է օրենքի գերակայությունը, եւ մենք դրանից ելնելով ներդրումներ ենք կատարել: Հիմա դա պատառ-պատառ է եղե՞լ : Ի՞նչ պետք է մենք հիմա մտածենք»,- հոդվածում բերվում է մի ներդրողի կարծիքը՝ առաջատար ոչ արեւմտյան սուվերեն բարեկեցության հիմնադրամից, որի անվանումը չի նշվում:Գործողությունների տարբերակներ Արեւմուտքի համարԱյս կապակցությամբ մեկնաբանը նկարագրում է այն տարբերակները, որոնք կարող են դիտարկել արեւմտյան առաջնորդները՝ ռուսաստանյան սառեցված ակտիվներն Ուկրաինան վերականգնելու համար օգտագործելու նպատակով։ Դրանցից մեկն ԱՄՆ-ում քաղաքացիական իրավական իրավախախտման մեխանիզմի կիրառումն է, որն Ուկրաինային թույլ կտա փոխհատուցում պահանջել ռուսաստանյան գործարարների ձերբակալված միջոցների հաշվին։ Ինչպես նշել են Թեթի զրուցակիցները, նման մեխանիզմ կարող է կիրառվել նաեւ Ֆրանսիայում եւ Նիդեռլանդներում։ Մեկ այլ գաղափար արբիտրաժային գործընթաց սկսելն է՝ հիմնված 1990-ականներին Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ուղղակի ներդրումների վերաբերյալ քիչ հայտնի երկկողմ համաձայնագրերի վրա:Առանձին ԱՄՆ վարչակազմը կարող է փորձել օրենսդրական լիազորություններ ստանալ՝ Կոնգրեսի միջոցով անցկացնելով օրենսդրություն, որը թույլ կտա բռնագրավել Ռուսաստանի արտարժութային միջոցները: Կամ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարող է գործի դնել Միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների մասին օրենքը՝ վերաբաշխելու ամերիկյան բանկերում ակտիվները՝ հիմնվելով 1980-ականներին Իրանի հետ կապված նախադեպի վրա: Tweet Դիտում՝ 4725