Լարսի մոտակայքի մաքսազերծման 2-րդ կետը 30 տոկոսով կավելացնի թողունակությունը

23.06.2022 | 13:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վահան Քերոբյան #Վերին Լարս #տնտեսվարողներ
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր ասել է, որ այս տարի Վերին Լարսի անցակետում կտրուկ ավելացել է ճնշումը եւ բազմաթիվ բեռնատարներ, որ Եվրոպայից ուղիղ մտնում էին Ռուսաստան, այժմ պետք է շրջանցեն ողջ տարածաշրջանը եւ ամենամոտ անցակետը հենց Վերին Լարսն է:

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցների ժամանակ նախարարը նշել է, որ ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում Լարսի մոտակայքում մաքսազերծման 2-րդ կետ կբացվի:

«Ըստ մեր գնահատականի՝ մաքսազերծման 2-րդ կետը մոտ 30 տոկոսով կավելացնի թողունակությունը, որն օրական կտրվածքով 400-450 մեքենայի փոխարեն 650-700 մեքենա է հաշվարկում»,- ասել է նախարարը:

Վահան Քերոբյանի խոսքով՝ վրացի գործընկերների հետ քննարկվում է նաեւ հարցը, որ ծաղիկներն ու թարմ ձուկը եւս մտցվեն «արագ փչացող ապրանքներ» կատեգորիայի մեջ, ինչն առանց հերթի կկարողնա անցնի Վրաստանի տարածքով եւ հնարավորինս արագ մոտենա Վերին Լարսի անցակետին:

««Մենք տեսնում ենք, որ բազմաթիվ տնտեսվարողներ վնասներ են կրել եւ աշխատում ենք իրենց հետ, հետեւում իրավիճակը, դիտարկում խնդիրը ժամանակի մեջ. փորձում ենք հնարավորինս արագ շտկել իրավիճակը, որը մեզ համար Վրաստանում հերթերի բացակայությունն ապահովելն է»,- ասել է նա:
Դիտում՝ 1808
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW