Վերին Լարսի անցակետի մոտ մաքսային հսկողության գոտու լրացուցիչ տարածք կհատկացվի

21.06.2022 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերին Լարս #անցակետ #ՊԵԿ
Հայաստանի կողմից Ռուսաստանի հետ աշխատանքային քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 20-ին ՌԴ կառավարության կողմից ընդունվել է որոշում՝ «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա հատկացնել լրացուցիչ տարածք:

ՊԵԿ-ից հայտնում են, այստեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության հետ կապված գործառնություններ։

Այս կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով։  
Դիտում՝ 4176

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW