Բաֆեթի հետ ընթրելու իրավունքը վաճառվել է ավելի քան $19 միլիոնով
18.06.2022 | 16:57 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.ft.com/

Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Reuters-ը եւ Bloomberg-ը։ Աճուրդի հաղթողը ցանկացել է անանուն մնալ։
Բաֆեթն իր հետ ընթրելու իրավունքը խաղարկում է բարեգործական աճուրդում 2000 թվականից։ Բացառություն են եղել 2020 եւ 2021 թվականները, երբ աճուրդը չի կայացել համավարակի պատճառով։ Անցած տարիների ընթացքում նախաձեռնության շրջանակում հավաքվել է ավելի քան $53 միլիոն։ Այս տարի աճուրդը վերջին անգամ է անցկացվել։
Աճուրդից ստացված միջոցները կտրամադրվեն Glide ոչ առեւտրային կազմակերպությանը, որն օգնում է աղքատներին, անօթեւաններին կամ թմրամիջոցների չարաշահման դեմ պայքարողներին: Glide-ն անօթեւաններին առաջարկում է սնունդ, ապաստան, ՄԻԱՎ-ի եւ հեպատիտ C-ի թեստավորում, մասնագիտական ուսուցում եւ մանկական ծրագրեր:
Բաֆեթի առաջին կինը՝ Սյուզենը, ով մահացել է 2004 թվականին, եղել է այս կազմակերպության կամավոր։ Նախկինում Բաֆեթը խոստացել էր Glide-ին փոխանցել իր ողջ կարողությունը։ Forbes Real-Time-ի տվյալներով՝ ներդրողի կարողությունը $93,4 միլիարդ է։
Աճուրդի հաղթողը Բաֆեթի հետ կընթրի Մանհեթենի Smith & Wollensky սթեյքհաուսում։ Նա իրավունք ունի իր հետ ընթրիքին հրավիրելու յոթ հոգու։ Reuters-ի փոխանցմամբ՝ Բաֆեթը կխոսի գրեթե ամեն ինչի մասին, բայց ոչ այն մասին, թե որտեղ է նախատեսում ներդրումներ կատարել։
Աճուրդի նախորդ հաղթողների թվում էին հեջ ֆոնդի կառավարիչներ Դեյվիդ Էյնհորնը եւ Թեդ Վեշլերը: Ավելի ուշ Berkshire Hathaway ընկերությունը, որը կառավարում է Ուորեն Բաֆեթը, նրանց վարձեց որպես ներդրումային կառավարիչներ:
«Ես հանդիպել եմ շատ հետաքրքիր մարդկանց ամբողջ աշխարհից: Նրանց միավորում է այն, որ նրանք հավատում են՝ գումարը կուղղվի օգտակար գործերին»,- ասել է Բաֆեթը աճուրդի ավարտից հետո:
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: