ԱՄՆ առաջատար բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ Ջոն Ուոլդրոնը (John Waldron) խոստովանել է, որ ներկայիս տնտեսական իրավիճակն իրեն ամենադժվարն է թվում իր ողջ կարիերայի ընթացքում եւ կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսական ցնցումների։«Սա ամենաբարդ իրավիճակներից մեկն է, եթե ոչ ամենաբարդն ու անկայունը, որին ես երբեւէ ականատես եմ եղել: Համակարգի համար առաջացած ցնցումների քանակն ինձ աննախադեպ է թվում»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությունը:«Մենք սպասում ենք, որ տնտեսության առումով մեզ ավելի դժվար ժամանակներ են սպասվում»,- զգուշացրել է նա: 03.06.2022 | 15:20 JP Morgan-ի ղեկավարն ԱՄՆ-ում տնտեսական «փոթորիկ» է կանխատեսում Հիշեցնենք, որ օրերս JP Morgan ֆինանսական կորպորացիայի ղեկավար Ջեյմի Դայմոնը (Jamie Dimon) զգուշացրել էր մոտալուտ տնտեսական «փոթորիկի» մասին։«Հիմա, կարծես, արեւ է շողշողում, ամեն ինչ լավ է։ Բոլորը կարծում են, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը կարող է ամեն ինչ կարգավորել: Բայց փոթորիկը հենց առջեւում է եւ շարժվում է ուղիղ մեզ վրա։ Մենք պարզապես դեռ չգիտենք՝ այն փոքր կլինի, թե դա կլինի գերփոթորիկ՝ «Սինդիի» կամ «Էնդրյուի» նման մի բան»,- ասել էր Դայմոնը: Tweet Դիտում՝ 8987