ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանվել ոչ միայն էլեկտրամոբիլների, այլեւ՝ 900-ից ավելի ապրանքի համար:«ՀՀ կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչեւ 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից կիրառվում էր մաքսատուրքի 15% դրույքաչափը:Սակագնային արտոնություններ եւ սակագնային քվոտաներ սահմանված են նաեւ մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60 հազար տոննայից ոչ ավել ծավալով սպիտակ շաքար Հայաստան ներմուծելու պարագայում կիրառվում է զրոյական դրույքաչափ: Կամ` 7500 տոննայի արտոնություն տրամադրված է խոզի մսամթերքի, 5000 տոննայի արտոնություն էլ` խոշոր եղջերավոր անասունների եւ խեկի մսամթերքի համար:Սակագնային քվոտաներից օգտվելու համար անհրաժեշտ է լիցենզիայի առկայություն, որի տրամադրող մարմինը կառավարության որոշմամբ` Էկոնոմիկայի նախարարությունն է: Սակագնային քվոտայի ժամկետն է` մարտից 28 մինչեւ սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածը»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5550