Հայաստան այս տարի կարելի է առանց մաքսատուրքի 6 400 էլեկտրամոբիլ ներկրել

15.04.2022 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էլեկտրամոբիլ #մաքսատուրք
Կառավարությունն այսօր հաստատել է 2022 թվականի ընթացքում ՀՀ տարածք ներմուծվող էլեկտրաշարժիչով տրանսպորտային միջոցների նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու մասին որոշումը:

ՀՀ Էկոնոմիկայի նախախար Վահան Քերոբյանն ասել է, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման դրույթներից մեկը վերաբերում է էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսասակագնային արտոնությանը:

«Յուրաքանչյուր երկրի տրվել է որոշակի չափաքանակային քվոտա, որի շնորհիվ ներմուծվող էլեկտրաշարժիչով մեքենաներն ազատվում են մաքսատուրքից: Հայաստանն իր համար վերցրել է 7 000 մեքենայի քվոտա, բայց այս պահին այդ թվից բաշխելու ենք 6 400-ը, քանի որ ցանկանում ենք որոշակի ռեզերվ պահել լրիվ նոր մեքենաների համար, որոնք ներմուծվում են դիլերների կողմից»,- ասել է նա:



Վահան Քերոբյանը հայտնել է, որ ֆիզիկական անձանց համար այս որոշումն ուժի մեջ է մտնում հետադարձ ուժով, այսինքն՝ 2022թ.-ի հունվարի 1-ից հետո ներմուծված մեքենաների համար: Այն մարդիկ, որոնք ներմուծել են եւ մաքսատուրք վճարել, նրանք կարող են նոր հայտարարագիր լրացնել եւ հետ ստանալ իրենց վճարած գումարները: Իսկ իրավաբանական անձանց համար այս որոշումն ուժի մեջ է մտնում մարտի 31-ից ներմուծված մեքենաների համար՝ կիկին հետադարձ ուժով:

Ներմուծումը պետք է իրականացի Գյումրիի ավտոմաքսատան միջոցով:
Դիտում՝ 6256
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW