Էլեկտրամոբիլները կրկին հնարավոր է Հայաստան առանց մաքսատուրքի ներկրել

18.03.2022 | 19:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵԱՏՄ #էլեկտրամոբիլներ
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունվել է որոշում՝ էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների առանձին տեսակներ ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծելու առնչությամբ՝ ԵՏՀ եւ ՄՄ հանձնաժողովների որոշ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին:

Որոշվել է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող Էլեկտրական շարժիչներով տրանսպորտային միջոցների՝ առանց ներմուծման մաքսատուրքերի վճարման ՀՀ տարածք ներմուծման համար սահմանել քվոտա՝ հետեւյալ չափաքանակներով՝

- 2022 թվականի համար՝ 7000 հատ
- 2023 թվականի համար՝ 8000 հատ:

Որոշմամբ սահմանվել է նաեւ, որ նշված ավտոմեքենաների արտահանումը Ռուսաստանի Դաշնության տարածք հնարավոր է միայն ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնի դրույքաչափերով հաշվարկված ներմուծման մաքսատուրքերի վճարման դեպքում:

Նշված սակագնային արտոնությունը նախատեսված է մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:
Դիտում՝ 9942
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW