Bloomberg. Ռուսաստանյան եւս երկու բանկ կանջատվի SWIFT համակարգից
03.06.2022 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ yarnovosti.com

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ վկայակոչելով աղբյուրները։ Գործակալության տվյալներով՝ միջոցներն ուժի մեջ կմտնեն ԵՄ պաշտոնական ամսագրում հրապարակվելուց հետո։
Նախօրեին ԵՄ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը Twitter-ում տեղեկացրել էր, որ հունիսի 2-ին Միության երկրների դեսպանները Լյուքսեմբուրգում կայացած հանդիպմանը հաստատել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթը, որը ներառում է սահմանափակումներ նավթային ընկերությունների, բանկային հատվածի, ինչպես նաեւ լրատվամիջոցների աշխատանքի նկատմամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, SWIFT-ից անջատումը կտարածվի նաեւ «Սբերբանկ»-ի վրա:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին պատժամիջոցների վեցերորդ փաթեթի շրջանակում Եվրամիությունը համաձայնության էր եկել ռուսաստանյան նավթի ներմուծման մասնակի արգելքի շուրջ։
Երեկ հաստատված փաթեթի շրջանակում կարգելվի ռուսաստանյան նավթի ներմուծումը ծովային ճանապարհով։ «Այս արգելքը, զուգորդված Գերմանիայի եւ Լեհաստանի կողմից ընդունված ազգային որոշումների հետ, մինչեւ տարեվերջ կնվազեցնի ՌԴ նավթի ներմուծումը 92%-ով»,- ասված է հաղորդության մեջ։ Մոտ ժամանակներս այն կլրացվի խողովակաշարով Ռուսաստանից նավթի ներմուծման արգելքով։
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: