Սբերբանկը կանջատվի SWIFT համակարգից
31.05.2022 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Այս մասին Twitter-ում տեղեկացրել է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը, հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը։ Նա գրել է, որ պատժամիջոցների փաթեթը ներառում է կոշտ միջոցներ, այդ թվում՝ «ռուսաստանյան խոշորագույն բանկի՝ Սբերբանկի անջատումը SWIFT-ից»։
Պատժամիջոցների շրջանակում ռուսաստանյան յոթ ֆինանսական հաստատություններ արդեն անջատվել են ամբողջ աշխարհում օգտագործվող բանկերի միջեւ տեղեկատվության փոխանակման համակարգից՝ ՎՏԲ-ն, «Открытие» եւ «Россия» բանկերը, «Պրոմսվյազբանկ»-ը, «Սովկոմբանկ»-ը, «Նովիկոմբանկ»-ն ու ВЭБ.РФ-ն:
Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր Սբերբանկը գտնվում է կոշտ պատժամիջոցների տակ: Փետրվարի 24-ին ԱՄՆ իշխանությունները Սբերբանկը ներառեցին այսպես կոչված CAPTA ցուցակում, ինչը նշանակում էր բանկի թղթակցային հաշիվների արգելափակում։ Մարտի 1-ին նմանատիպ պատժամիջոցներ է սահմանել Սբերբանկի դեմ նաեւ Մեծ Բրիտանիան։
Մարտի 18-ից բանկի հաճախորդները զրկվեցին այլ բանկեր արտարժույթ փոխանցելու հնարավորությունից։ Ապրիլի 6-ից Սբերբանկի դեմ պատժամիջոցները խստացվեցին. ԱՄՆ-ն ներառեց բանկը SDN ցուցակում, ինչը նշանակում է ակտիվների արգելափակում եւ ԱՄՆ ընկերությունների եւ ֆիզիկական անձանց համար բանկի հետ գործակցության արգելք։ Հաջորդ օրը բանկը հաճախորդների համար դադարեցրեց բոլոր արտարժութային փոխանցումներն արտասահման։
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Սբերբանկի դեմ ամերիկայն պատժամիջոցները «ուղիղ հարված» էր որակել Ռուսաստանի բնակչությանը, սովորական քաղաքացիներին, ովքեր այնտեղ պահում են իրենց խնայողությունները։
«Նոր պատժամիջոցներով Վաշինգտոնը շարունակում է վնասել համաշխարհային տնտեսությանը։ Դա խաթարում է օտարերկրյա գործընկերների՝ մեզ հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Դա օտարերկրյա բիզնեսին թողնում է առանց եկամուտի, որն անհրաժեշտ է տնտեսական ցնցումների ներկա ժամանակաշրջանում»,- ապրիլի սկզբին նշել էր Անատոլի Անտոնովը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: