ՌԴ դեսպան․ բանկերի դեմ ԱՄՆ սահմանափակումներն ուղիղ հարված են ՌԴ բնակչությանը
07.04.2022 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ voanews.com

Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովն՝ ի պատասխան նախօրեին Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների նոր փաթեթի։
«Նոր պատժամիջոցներով Վաշինգտոնը շարունակում է վնասել համաշխարհային տնտեսությանը։ Դա խաթարում է օտարերկրյա գործընկերների՝ մեզ հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները։ Դա օտարերկրյա բիզնեսին թողնում է առանց եկամուտի, որն անհրաժեշտ է տնտեսական ցնցումների ներկա ժամանակաշրջանում։
Տարակուսանք են առաջացնում ԱՄՆ-ի փորձերը՝ դժվարացնելու մեր պետական պարտքի սպասարկումը։ Այս ջանքերում մենք տեսնում ենք Ռուսաստանի հեղինակությունը արատավորելու ցանկություն, որը, չնայած Վաշինգտոնի կողմից կառուցվող տնտեսական խոչընդոտներին, շարունակում է բարեխղճորեն եւ ժամանակին կատարել իր պարտքային պարտավորությունները»,- ասել է Անատոլի Անտոնովը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: