Ալիեւն ամերիկյան կողմի հետ քննարկել է Եվրոպա գազի արտահանման ավելացման հարցը
31.05.2022 | 15:48 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ 12.net

«Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային գազային միջանցքի գործունեությանը։ Ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության եւ գազամատակարարման դիվերսիֆիկացման գործում։ Մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ադրբեջանից Եվրոպա գազի արտահանման ծավալների ավելացման շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հանդիպմանը նաեւ ընդգծվել է Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը տարբեր ոլորտներում, բարձր է գնահատվել ԱՄՆ կառավարության շարունակական աջակցությունը Բաքվին գլոբալ էներգետիկ նախագծերի, այդ թվում՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի իրականացման գործում։
2020 թվականի դեկտեմբերի 31-ին Ադրբեջանը սկսել է գազի առեւտրային մատակարարումները դեպի Եվրոպա Անդրադրիատիկ խողովակաշարով, որը Հարավային գազային միջանցքի (SGC) անբաժանելի մասն է։
Այս տարվա ապրիլի 29-ին Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ Ադրբեջանը մտադիր չէ մրցակցել Ռուսաստանի հետ գազի եվրոպական շուկայում:
«Մեր մտքով անգամ չի անցել գազի եվրոպական շուկայում մրցակցել Ռուսաստանի հետ, քանի որ մատակարարումների ծավալներն անհամեմատելի են»,- ասել էր նա: Միաժամանակ, Ալիեւը չէր բացառել դեպի Իտալիա գազի մատակարարումների կրկնապատկումը՝ դրանք հասցնելով տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: