Պեսկով. Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել

30.05.2022 | 16:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Դմիտրի Պեսկով #Ռուսաստան #դեֆոլտ
Ռուսաստանին դեֆոլտ հայտարարելու համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել, երկիրն ունի եւ՛ գումար, եւ՛ այն վճարելու պատրաստակամություն, այսօր լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է. դեֆոլտի համար օբյեկտիվ պատճառներ չեն կարող լինել։ Գումար կա, եւ պատրաստակամություն կա այն վճարելու՝ լինի ռուբլով, թե այն սխեմայի համաձայն, որն ավելի հարմար կլինի արժեթղթերի սեփականատերերին»,- Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Ի պատասխան խնդրանքի՝ գնահատելու, թե արդյոք ռուսաստանյան եվրապարտատոմսերի սեփականատերերը պատրաստ են համաձայնվել արժեկտրոնային վճարումների՝ գազի դիմաց ռուբլով վճարումների նման սխեմայով, թե՞ նրանք կնախընտրեն դեֆոլտ հայտարարել Ռուսաստանին, Կրեմլի խոսնակն ասել է. «Մեր ֆինանսների նախարարությունը, մեր համապատասխան գերատեսչությունները շփումներ կիրականացնեն։ Ամեն ինչ կախված կլինի այդ շփումներից» ։



Հիշեցնենք, որ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը նախօրեին ներկայացրել էր ռուսաստանյան եվրաբոնդերով հաշվարկների նոր մեխանիզմը: Նրա խոսքով՝ ՌԴ եվրապարտատոմսերի սեփականատերերի հետ հաշվարկները նախատեսվում է իրականացնել ռուսաստանյան գազի համար ռուբլով վճարելու սխեմային համանման մեխանիզմով:

Համակարգը կգործի նույն կերպ՝ միայն «հակառակ ուղղությամբ»։ Պետական պարտքով վճարումն իր սկզբնական արժույթով ստանալու համար ներդրողը պետք է արտարժութային եւ ռուբլով հաշիվներ բացի ռուսաստանյան բանկում եւ հանձնարարականներ տա արտարժույթի վաճառքի վերաբերյալ։

Երեկ Bloomberg գործակալությունը հայտնել էր, որ մայիսի 27-ի երեկոյի դրությամբ՝ ռուսաստանյան եվրապարտատոմսերի սեփականատերերը չեն ստացել արժեթղթերով $100 միլիոն ընդհանուր գումարի արժեկտրոնային վճարումները: Գործակալությունը նշել էր, որ ներդրողների կողմից վճարումներ չստանալու հանգամանքը սկիզբ է դրել 30-օրյա արտոնյալ շրջանին (grace period), ինչը տեխնիկական եւ իրական դեֆոլտների միջեւ ընկած ժամանակահատվածն է։
Դիտում՝ 6408
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW