ՌԴ իրավապահները կստուգեն Չուբայսի թաքնված հաշիվների մասին տեղեկությունը

28.05.2022 | 10:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անատոլի Չուբայս #«Ռոսնանո»
ՌԴ ուժայինները կստուգեն Ռուսաստանից հեռացած «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար Անատոլի Չուբայսի՝ եվրոպական բանկերում թաքցված հաշիվների մասին տեղեկությունը։ Իրավապահ մարմիններում աղբյուրները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ ուժայիններն այդ թվում հարցաքննում են վկաներին Չուբայիսի շրջապատից։

«Ուժային կառույցները կստուգեն Չուբայսի թաքնված հաշիվների մասին տեղեկությունը, որոնք կարող են լինել եվրոպական բանկերում։ Դրանց վրա արտարժույթով գումարը կարող է հասնել մի քանի միլիարդի»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը։ Հետաքննության շահերից ելնելով՝ աղբյուրները չեն հստակեցրել, թե որ բանկերում կարող է «պահվել նման մեծ չափի գումարը՝ հավանաբար, ձեռք բերված ապօրինի ճանապարհով»։

ՏԱՍՍ-ը Ռուսաստանի իրավապահ մարմինների եւ Չուբայսի ներկայացուցիչների պաշտոնական մեկնաբանությունները չունի։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չուբայսը գտնվում է Իտալիայում եւ չի նախատեսում վերադառնալ Ռուսաստան՝ որպես տուժող ցուցմունք տալու իրենից 70 միլիոն ռուբլու գույքի հափշտակության գործով, որի հիմնական մեղադրյալը նրա նախկին բիզնես գործընկեր Իլյա Սուչկովն է։



«Ռոսնանո»-ի նախկին ղեկավարի շրջապատից աղբյուրի փոխանցմամբ՝ նա մասնավոր ինքնաթիռով լքել է Ռուսաստանը, որոշ ժամանակ գտնվել է Թուրքիայում, որից հետո մեկնել է Եվրոպա եւ, նախնական տվյալներով, ներկայումս գտնվում է Իտալիայում, որտեղ նա ունի ունեցվածք։
Դիտում՝ 6247
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW