Bloomberg. Չուբայսը լքել է պաշտոնը եւ հեռացել Ռուսաստանից
23.03.2022 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ tass.ru

RBC-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով երկու իրազեկ աղբյուրներ։ Ընդ որում, գործակալությունը նշում է Չուբայսի պաշտոնը որպես «կլիմայի գծով հատուկ ներկայացուցիչ» (այդ պաշտոնը զբաղեցնում է Ռուսլան Էդելգերիեւը)։
Bloomberg-ի զրուցակիցները ասել են, որ Չուբայսի հեռանալը կապված է Ուկրաինայի հարցում նրա դիրքորոշման հետ։
Չուբայսի երկու ծանոթները RBC-ին պատմել են, որ նա կնոջ՝ Ավդոտյա Սմիրնովայի հետ մեկնել է Ստամբուլ (կնոջ ծանոթը նույնպես հաստատել է, որ նա գտնվում է Ստամբուլում)։ Չուբայսի ծանոթներից մեկն ասել է, որ նա «պատրաստվում էր վերադառնալ» Ռուսաստան։
«Չեմ կարող ասել, տեղյակ չեմ»,- RBC-ին ասել է Իգոր Չուբայսը (Անատոլի Չուբայսի եղբայրը)՝ ի պատասխան Անատոլի Չուբայսի հրաժարականի եւ Ռուսաստանից հեռանալու մասին հարցին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: