Քննարկվել է «Мир» եւ իրանական «Շետաբ» վճարային համակարգերի միացման հարցը
26.05.2022 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ plusworld.ru

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի եւ Իրանի միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Նա նաեւ ընդգծել է, որ երկրները քննարկում են «Мир» եւ «Շետաբ» (Իրանի վճարային համակարգ) համակարգերի միացման, ինչպես նաեւ ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման ազգային համակարգերի աշխատանքի հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Բանակցությունների առանցքային թեմաներից էր մեր իրավաբանական անձանց եւ կազմակերպությունների միջեւ փոխադարձ հաշվարկների եւ վճարումների կատարման պայմանների ստեղծումը։ Կարեւոր է, որ մենք պայմանավորվել ենք հնարավորինս անցում կատարել ազգային արժույթներով հաշվարկներին։ Կենտրոնական բանկերի հետ քննարկել ենք ֆինանսական հաղորդագրությունների համակարգի տարածումն ու գործողությունը, ինչպես նաեւ «Мир» եւ «Շետաբ» վճարային քարտերի միացումը»,- միջկառավարական հանձնաժողովի համանախագահների հանդիպման արդյունքներով ասել է Նովակը։
Մինչ օրս Իրանում «Мир» քարտը չի գործում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանն ու Ռուսաստանը քննարկում են ռուսաստանյան «Мир» վճարային համակարգի ճանաչումը եւ իրանական բանկերը ռուսաստանյան Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (СФПС) միացնելու հարցը։ Վերջինս SWIFT միջազգային հաշվարկային համակարգի ռուսաստանյան նմանօրինակն է։
Ապրիլի սկզբին Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին հայտարարել էր, որ ՌԴ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու համար անհրաժեշտ է վերացնել «այն խոչընդոտները, որոնք կանգնած են մեր բանկային կապերի, ֆինանսական հարաբերությունների զարգացման ճանապարհին»։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: