Իրանն ու Ռուսաստանը քննարկում են «Միր» համակարգի ճանաչման հարցը

24.03.2022 | 15:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Իրան #ՌԴ #«Միր» համակարգ
Իրանն ու Ռուսաստանը քննարկում են ռուսաստանյան «Միր» վճարային համակարգի ճանաչումը եւ իրանական բանկերը ռուսաստանյան Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգին (СФПС) միացնելու հարցը։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին։

Ռուսաստանյան Ֆինանսական հաղորդագրությունների փոխանցման համակարգը SWIFT-ի՝ տեղեկատվության փոխանցման եւ վճարումների կատարման միջազգային համակարգի նմանատիպն է:

«Մենք ջանքեր ենք գործադրում այս ուղղությամբ, որպեսզի ապագայում լավ միջոցառումներ անցկացնենք այս ոլորտում (СФПС-ին միացումները - ՏԱՍՍ): Այս հարցը («Միր» համակարգի ճանաչումը - ՏԱՍՍ) նույնպես օրակարգում է, որը մենք քննարկում ենք մեր ռուսաստանյան գործընկերների հետ»,- ասել է դեսպանը։
Դիտում՝ 5312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW