ԵԱՏՄ-Իրան ազատ առեւտրի համաձայնագիրը կարող է ստորագրվել 2023-ին

21.03.2022 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #Իրան #համաձայնագիր
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել արդեն հաջորդ տարի։

Այս մասին ասել է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում։

«Տեխնիկական հարցերը կարող են լուծվել կարճ ժամանակում։ Իհարկե, հանդիպումների հաճախականությունը կարող է սրբագրել ժամկետը, ուստի, եթե պայմանավորվող կողմերը կանոնավոր կերպով շարունակեն հանդիպումները, մենք հույս ունենք լավ արդյունքների հասնել հաջորդ տարի»,- ասել է նա։

Ջալալին նաեւ նշել է, որ ապրանքների ցանկի շուրջ քննարկումներն արդեն սկսվել են, եւ բանակցությունների եւս մի քանի փուլ է անհրաժեշտ։



Նա հիշեցրել է, որ 2021 թվականի նոյեմբերի 2-3-ը Երեւանում տեղի էին ունեցել բանակցություններ Իրանի եւ ԵԱՏՄ հինգ անդամ երկրների ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի բանակցային թիմերի միջեւ։
Դիտում՝ 9107

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW